28.03.2020 Views

ՆՈՐՔ 2019-III

2019-3

2019-3

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

Գեղամը չառարկեց: Պատճառը միայն այն չէր, որ խոսել չէր կարողանում, ինքն

էլ էր ուզում մնալ. այն կինն այդտեղ էր՝ ընդամենը մի հարկ վերև: Ճակատագրի

հեգնանքն այնքան ակնհայտ էր, որ ինքն անպայման պիտի հակադրվեր նրան կամ

ինչ-որ մի այլ բանի, որ ճակատագիր չէր, սակայն կար և անում էր այն, ինչ ուզում էր:

Իսկ եթե ոչ մի ճակատագիր կամ դրա պես մի բան չկա՞, բոլորովին չկա, չի էլ եղել ...

Հետո բիլիարդի ծանր գնդակների նման այլ մտքեր էին հայտնվում գլխում՝ մյուսները

ցրիվ տալով: Գեղամը չէր հասկանում՝ ուրա՞խ է, թե՞ տխուր, որ այն կինը չի

մեռել: Նրան մեկ ոգևորվում, մեկ ընկճում էր գեղջուկի կենդանի մնալու հանգամանքը:

Իսկ եթե նա կազդուրվի և ճանաչի իրեն.... Գլուխը պայթում էր.

-Ցավազրկող....- խոսքը վերադառնում էր:

Չէ, ինքն ամուր կոճղ է: Իրեն ծնկի բերելն այնքան էլ հեշտ չէր լինի:

Օրերը դանդաղ էին անցնում՝ առանց նորությունների: Նորությունները եկան

անսպասելի: Հարևանի հեռուստացույցով տեղական լուրերն էին հեռարձակվում,

և... «Ոստիկանությունն օգնություն էր խնդրում....»: Էկրանին լողացող լուսանկարներն

անծանոթ էին, որովհետև անկյանք էին: Ի՞նչ կարող էին ասել այդ հիմար

լուսանկարները իրենց գոտեմարտի, հույզերի, կրքի ու էլի ինչ-որ անհասկանալի

զգացմունքների մասին, որոնք ինքը և գուցե այն կինը ևս ունեցան, ապրեցին: Ոչինչ:

Գեղամին թվաց, թե իր ողջ կյանքն ընդամենը այդ մի հատիկ օրն էր, մյուս օրերը

կարծես չէին էլ եղել՝ գուցե մեկ-երկու օր, երբ առաջին անգամ քնեց կնոջ հետ, որի

անունը նույնիսկ չի հիշում, երբ որդին ծնվեց, երբ թոռնիկ ունեցավ, երբ.... Հիշելու

այլևս ոչինչ չկար, և ի՞նչ... Մի՞թե ինքն ընդհանրապես ապրել է: Եղել է, միայն եղել

է՝ ինչպես այն քարը, որով ինքը ջարդեց խեղճի գլուխը՝ դրանով իմաստավորելով

աշխարհում այդ մի հատիկ քարի լինելիության պատճառը:

Էկրանին, սակայն, ուրիշ լուսանկար հայտնվեց: Անմոռուկ էր՝ Հայոց ցեղասպանության

100-ամյակի խորհրդանիշը: Զարմացավ: Սակայն հաղորդավարը բացատրեց.

-Անմուռուկի պատկերով այս կրծքանշանը հարձակվողը թողել է հանցագործության

վայրում: Ոստիկանությունը խնդրում է ուշադիր լինել և ձեր շրջապատում

կրծքանշանի կորստի հետ կապված որևէ տեղեկության առկայության դեպքում՝

անմիջապես տեղյակ պահել իրավապահ մարմիններին՝ զանգահարելով հետևյալ

հեռախոսահամարներով......

Գեղամն ակամա ձեռքը դեպի կուրծքը տարավ. անմոռուկը պիջակի կրծքին՝

օձիքի վրա պիտի լիներ: «Հիմար...»: Նա միայն կարող էր ափերով ծածկել դեմքը:

Չէ, ամեն բան գրողի ծոցը: Պիտի դուրս գար հիվանդանոցից: Այդտեղ քլորի ու

արյան հոտն անբաժան են ու միասին՝ ավելի զզվելի:

Բժշկին համոզելն այնքան էլ դժվար չէր. հիվանդանոցի մահճակալները չէին բավականացնում,

իսկ հարևանը դեռ երկար պիտի պառկեր ու իր հեռուստացույցով

հանդերձ՝ մնար հիվանդանոցային հոտավետ գերության մեջ: Լուրերին կարող էր

նաև տանը հետևել:

Հնարավոր ու անհնար բոլոր բարեկամ-ծանոթների այցելություններն արդեն

կատաղեցնում էին: Իրեն պետք էր գոնե կարճ ժամանակով տանը մենակ մնալ:

33

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!