11.06.2015 Views

EU Water Framework Directive - Kura River Basin

EU Water Framework Directive - Kura River Basin

EU Water Framework Directive - Kura River Basin

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

22.12.2000թ., Եվրոպական համայնքի պաշտոնական տեղեկագիր, L 327/1

տենցիալ օգուտներն ու ծախսերը:

(13) Եվրոպական համայնքի ներսում առկա են բազմազան պայմաններ

և կարիքներ, որոնք պահանջում է տարբեր առանձնահատուկ

լուծումներ: Այս բազմազանությունը անհրաժեշտ է հաշվի

առնել գետավազանի շրջանակներում ջրերի պահպանությունը և

կայուն օգտագործումն ապահովող գործողությունների պլանավորման

և իրականացման ժամանակ: Որոշումները պետք է կայացվեն

հնարավորինս մոտ այն տարածքներին, որտեղ ջուրն օգտագործվում

է կամ ազդեցության է ենթարկվում: Առաջնայնություն պետք է

տրվի անդամ երկրների իրավասությունների ներքո իրականացվող

գործողություններին` տարածաշրջանային կամ տեղական մակարդակներով

տեղայնացված միջոցառումների ծրագրերի մշակման

միջոցով:

(14) Սույն դիրեկտիվի հաջողությունը կախված է Եվրոպական համայնքի,

անդամ երկրների և տեղական մակարդակում սերտ համագործակցությունից

և համահունչ գործողություններից, ինչպես նաև

տեղեկատվությունից, խորհրդատվություններից և հասարակության

մասնակցությունից, ներառյալ օգտագործողները:

(15) Ջրամատակարարումը հանդիսանում է ընդհանուր հետաքրքրության

ծառայություն, ինչպես սահմանված է Եվրոպայում

ընդհանուր հետաքրքրության ծառայությունների վերաբերյալ

Հանձնաժողովի հաղորդագրության մեջ 10 :

(16) Անհրաժեշտ է ջրի պահպանության և կայուն կառավարման

ներառումը Եվրոպական համայնքի այլ ոլորտների քաղաքականությունների

մեջ, ինչպիսին են էներգետիկան, տրանսպորտը,

գյուղատնտեսությունը, ձկնաբուծությունը, տարածաշրջանային

քաղաքականությունն ու տուրիզմը: Սույն դԴիրեկտիվը պետք է

հիմքեր ապահովի շարունակական երկխոսության և քաղաքականության

ոլորտներ հետագա ինտեգրացման ռազմավարությունների

մշակման համար: Սույն դիրեկտիվը կարող է կարևոր ներդրում

ունենալ անդամ երկրների միջև և մասնավորապես Եվրոպական

տարածական զարգացման հեռանկարի (ԵՏԶՀ) բնագավառում:

(17) Արդյունավետ և համաձայնեցված ջրային քաղաքականությու-

6

22.12.2000թ., Եվրոպական համայնքի պաշտոնական տեղեկագիր, L 327/1

նը պետք է հաշվի առնի ծովածոցերում, փակ ծովերում, ափերի

կամ գետախորշերի շրջակայքում գտնվող ջրային էկոհամակարգերի

խոցելիությունը, քանի որ այս էկոհամակարգերի հավասարակշռությունը

խստորեն կախված է իրենց մեջ հոսող ներքին ջրերի ո-

րակից: Գետավազաններում ջրի վիճակի պահպանումը տնտեսական

օգուտ կապահովի` նպաստելով ձկնային պաշարների պահպանությանը,

ներառյալ ձկների ափամերձ պոպուլյացիաները:

(18) Եվրոպական համայնքի ջրային քաղաքականությունը պահանջում

է թափանցիկ, արդյունավետ և համաձայնեցված օրենսդրական

շրջանակների առկայություն: Եվրոպական համայնքը գործողությունների

համար պետք է ապահովի ընդհանուր սկզբունքներ և

շրջանակներ: Սույն դիրեկտիվը պետք է ապահովի այդպիսի շրջանակներ,

ինչպես նաև համակարգի ու ինտեգրի, իսկ հետագայում

նաև զարգացնի, Եվրոպական համայնքում ջրերի պահպանության

ու կայուն օգտագործման համընդհանուր սկզբունքներն ու կառուցվածքները:

(19) Սույն դիրեկտիվը նպատակաուղղված է Եվրոպական համայնքում

ջրային միջավայրի պահպանմանն ու բարելավմանը: Այս

նպատակը նախ և առաջ վերաբերում է ջրերի որակի խնդրին: Ջրի

քանակի վերահսկումը հանդիսանում է լրացուցիչ բաղադրիչ` ջրի

լավ որակի ապահովման համար, այդ իսկ պատճառով ջրի քանակն

ապահովող միջոցառումներ ևս պետք է նախատեսվեն:

(20) Ստորերկրյա ջրային մարմնի քանակական վիճակը կարող է

ազդեցություն ունենալ այդ ստորերկրյա ջրային մարմնի հետ

առնչվող մակերևութային ջրերի ու ցամաքային էկոհամակարգերի

էկոլոգիական որակի վրա:

(21) Եվրոպական համայնքը և անդամ երկրները ստորագրել են մի

շարք միջազգային համաձայնագրեր, որոնցով կարևոր պարտավորություններ

են ստանձնել` պաշտպանելու ծովային ջրերն աղտոտումից:

Մասնավորապես, այդ համաձայնագրերի շարքում են

Բալթիկ ծովի ավազանում ծովային միջավայրի պաշտպանության

կոնվենցիան` ստորագրված 1992թ. ապրիլի 9-ին Հելսինկիում և

հաստատված Խորհրդի №94/157/EC որոշմամբ 11 , Հյուսիսարևմտյան

ատլանտյան ծովային միջավայրի պաշտպանության

7

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!