11.06.2015 Views

EU Water Framework Directive - Kura River Basin

EU Water Framework Directive - Kura River Basin

EU Water Framework Directive - Kura River Basin

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

22.12.2000թ., Եվրոպական համայնքի պաշտոնական տեղեկագիր, L 327/1

տեսքի և կներկայացվեն Հանձնաժողովին, գետավազանային

մարմինները պետք է ապահովեն պլանների ներկայացումը

հասարակությանը և բաց քննարկումը:

Պլանավորման առաջին շրջափուլը տևում է մինչև 2009թ, որից հետո

պլանները պետք է վերանայվեն յուրաքանչյուր վեց տարին մեկ

և համապատասխանաբար թարմացվեն:

Նպատակներ

Ջրային շրջանակային դիրեկտիվի առաջնային նպատակը մինչև

2015թ. ջրերի` լավ վիճակի հասնելն է: Ջրային մարմնի լավ վիճակն

իր մեջ ներառում է լավ էկոլոգիական վիճակ և լավ քիմիական վիճակ

մակերևութային ջրերի համար, կամ լավ քիմիական ու լավ

քանակական վիճակ ստորերկրյա ջրերի համար:

Դիրեկտիվի Հավելված V-ը սահմանում է, թե ինչպես որոշել լավ է-

կոլոգիական վիճակը: Հնարավոր “գերազանց”, “լավ” և “միջին” վիճակներ

են նշվում տարբեր որակի տարրերի համար: Որակի տարրերը

ներառում են.

• Կենսաբանական տարրեր, ինչպես օրինակ, որոշակի ջրային

բույսերի (ջրային ֆլորա) կամ կենդանիների (բենթոսային անողնաշարավոր

ֆաունա) կառուցվածքն ու տարածվածությունը,

• Հիդրոմորֆոլոգիական տարրեր, ինչպես օրինակ, ջրային հոսքի

քանակ և դինամիկա, գետի շարունակականություն կամ

մորֆոլոգիական պայմաններ,

• Քիմիական և ֆիզիկա-քիմիական տարրեր, ինչպես օրինակ,

սնուցման պայմանները (ազոտի և ֆոսֆորի կոնցենտրացիաներ),

աղակալման վիճակ և աղտոտում վտանգավոր տարրերով:

“Գերազանց վիճակ” ունեցող էկոհամակարգը չի կրում ոչ մի կամ

համարյա ոչ մի մարդածին ազդեցություն: Այլ բառերով, այն հնարավորին

չափ մոտ է բնական պայմաններին: Դրան նաև անվանում

են “լավ էկոլոգիական վիճակի հղումային պայմաններ”: Թե որոնք

են այդ հղումային պայմանները տվյալ էկոհամակարգի համար`

v

22.12.2000թ., Եվրոպական համայնքի պաշտոնական տեղեկագիր, L 327/1

կախված է էկոհամակարգի բնական բնութագրիչներից և աշխարհագրական

տարածաշրջանից:

Անդամ երկրներում հղումային պայմանների սահմանման համարժեքությունն

ու համեմատելիությունն ապահովելու նպատակով բոլոր

անդամ երկրները մասնակցում են մոնիտորինգի մեթոդների

“ունիֆիկացման” գործողությանը: Այս գործողության նպատակն է

Եվրոպական համայնքի երկրներում ապահովել էկոլոգիական ո-

րակի գնահատման համեմատելի համակարգերի և մակերևութային

ջրերի էկոլոգիական որակի ունիֆիկացված չափանիշների կիրառում:

Եվրոպայում գոյություն ունի աշխարհագրական

ունիֆիկացման 14 խումբ (ԱՈՒԽ), որոնք աշխատում են նշված

նպատակին հասնելու համար:

Ի լրումն “լավ վիճակի” հասնելու նպատակի, սահմանված են նաև

հետևյալ խնդիրները.

• Մակերևութային և ստորերկրյա ջրերի վիճակի վատթարացման

բացառում, ինչպես նաև ջրային մարմինների պահպանության,

բարելավում ու վերականգնում,

• Մակերևութային ջրերի առաջնային նյութերով աղտոտման աստիճանական

կրճատում, և առաջնային վտանգավոր նյութերով

աղտոտման միանգամից կամ աստիճանաբար վերացում, ինչպես

նաև դեպի ստորերկրյա ջրեր աղտոտիչների հոսքի կանխում

և սահմանափակում,

• Ստորերկրյա ջրերում աղտոտիչների աճի միտումի փոփոխում,

• Պահպանվող տարածքների համար Եվրոպական համայնքի

օրենսդրությամբ սահմանված ստանդարտների և նպատակների

իրականացում:

Ջրային շրջանակային դիրեկտիվը նաև կիրառվում է խիստ փոփոխված

և արհեստական ջրային մարմինների համար: Ջրի այս

դասերի համար սահմանված են “յուրահատուկ նպատակներ”: Ըստ

այդմ, մինչև 2015թ. անհրաժեշտ է հասնել միայն “լավ էկոլոգիական

պոտենցիալի”: ՋՇԴ-ն նաև շատ խիստ չափանիշներ է սահմանում

vi

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!