11.06.2015 Views

EU Water Framework Directive - Kura River Basin

EU Water Framework Directive - Kura River Basin

EU Water Framework Directive - Kura River Basin

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

22.12.2000թ., Եվրոպական համայնքի պաշտոնական տեղեկագիր, L 327/1

1 ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅԻՆ ՋՐԵՐ

ՀԱՎԵԼՎԱԾ II

1.1. Մակերևութային ջրային մարմինների տիպերի նկարագրում

Անդամ երկրները պետք է որոշեն մակերևութային ջրային մարմինների

տեղադիրքը և սահմանները, և պետք է իրականացնեն այդ

մարմինների նախնական բնութագրում` համաձայն հետևյալ մեթոդոլոգիայի:

Անդամ երկրները կարող են խմբավորել մակերևութային

ջրերի որոշ մարմիններ նախնական բնութագրման նպատակների

համար.

(i) Մակերևութային ջրային մարմինները գետավազանային տարածքի

սահմաններում պետք է որոշվեն կա’մ ըստ հետևյալ մակերևութային

ջրերի դասերի` գետեր, լճեր, անցումային ջրեր,

առափնյա ջրեր, կա’մ էլ սահմանվեն որպես արհեստական

ջրային մարմին կամ խիստ փոփոխված մակերևութային ջրային

մարմին:

(ii) Մակերևութային ջրերի յուրաքանչյուր դասի համար անհրաժեշտ

է գետավազանային տարածքի ներսում առանձնացնել

համապատասխան մակերևութային ջրային մարմիններ` ըստ

տիպի: Ջրային մարմիններ տիպերը սահմանված են սույն հավելվածի

բաժին 1.2-ի “Համակարգ Ա” կամ “Համակարգ Բ”-ում:

(iii) Եթե օգտագործվում է Ա համակարգը, ապա մակերևութային

ջրային մարմինները գետավազանային տարածքի ներսում

սկզբից պետք է առանձնացվեն ըստ էկոշրջանների` համաձայն

սույն հավելվածի բաժին 1.2-ում սահմանված և հավելված XI-ի

համապատասխան քարտեզի վրա պատկերված աշխարհագրական

տարածքների: Այնուհետև յուրաքանչյուր էկոշրջանի

ներսում ջրային մարմինները պետք է տարանջատվեն ըստ մակերևութային

ջրային մարմինների տիպերի` օգտագործելով Ա

համակարգի համար սահմանված բնութագրիչների աղյուսակը:

60

22.12.2000թ., Եվրոպական համայնքի պաշտոնական տեղեկագիր, L 327/1

(iv) Եթե օգտագործվում է Բ համակարգը, ապա անդամ երկրները

պետք է առանձնացնեն ջրային մարմինները մինչև առնվազն

այն մակարդակը, որը կարվեր, եթե օգտագործվեր Ա համակարգը:

Համապատասխանորեն, մակերևութային ջրային մարմինները

գետավազանային տարածքի ներսում պետք է առանձնացվեն

ըստ տիպերի` օգտագործելով պարտադիր բնութագրիչների

արժեքները և այնպիսի կամընտրական բնութագրիչներ

կամ բնութագրիչների հավաքածուներ, որոնք կապահովեն

տվյալ տիպին առանձնահատուկ կենսաբանական հղումային

պայմանների առկայություն:

(v) Արհեստական և խիստ փոփոխված մակերևութային ջրային

մարմինների համար առանձնացումը պետք է իրականացնել

համաձայն բնութագրիչների, որոնցով կորոշվի, թե տրված արհեստական

կամ խիստ փոփոխված մակերևութային ջրային

մարմինը որ մակերևութային ջրային դասին է առավել համանման:

(vi) Անդամ երկրները պետք է Հանձնաժողովին ներկայացնեն համակարգի

Ա-ի համաձայն առանձնացված տիպերի աշխարհագրական

դիրքը բնութագրող քարտեզ կամ քարտեզներ (ԱՏՀ

ֆորմատով):

1.2. Էկոշրջաններ և ջրային մարմինների տիպեր

1.2.1. Գետեր

Համակարգ Ա

Ֆիքսված

տիպաբանություն

Էկոշրջան

Տիպ

Նկարագրություն

Էկոշրջանները ցույց են տրված հավելված XI-ի

քարտեզ Ա–ի վրա

Բարձրության տիպը

բարձրադիր > 800 մ,

միջին 200-800 մ

ցածրադիր < 200 մ

Խորության տիպը հիմնված է հետևյալի վրա.

61

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!