11.06.2015 Views

EU Water Framework Directive - Kura River Basin

EU Water Framework Directive - Kura River Basin

EU Water Framework Directive - Kura River Basin

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

22.12.2000թ., Եվրոպական համայնքի պաշտոնական տեղեկագիր, L 327/1

ջարկի հավելված IX-ի սահմանային արժեքների վերանայում բոլոր

այն նյութերի համար, որոնք ընդգրկված են առաջնային նյութերի

ցանկում և պետք է առաջարկի համապատասխան միջոցներ,

ներառյալ հավելված IX-ի բոլոր մյուս նյութերի համար սահմանային

արժեքների հնարավոր վերացումը:

Հավելված IX-ի բոլոր սահմանային արժեքները, որոնց համար ներկայացված

են թարմացումներ, կորցնում են իրենց ուժը, նոր արժեքների

ուժի մեջ մտնելու պահից:

11. Պարագրաֆ 2 և 3-ում նշված առաջնային նյութերի ցանկը Հանձնաժողովի

կողմից առաջարկվելուց և Եվրոպական խորհրդարանի

կողմից ընդունվելուց հետո կդառնա սույն դիրեկտիվի հավելված X-

ը: Ցանկի վերանայումը, ինչպես նշված է պարագրաֆ 4-ում, կընթանա

նմանատիպ ընթացակարգով:

Հոդված 17. Ստորերկրյա ջրերի աղտոտումը կանխարգելող և

վերահսկող ռազմավարություն

1. Եվրոպական խորհրդարանն ու Խորհուրդը պետք է ընդունեն

հատուկ գործողություններ` կանխելու և վերահսկելու ստորերկրյա

ջրերի աղտոտումը: Այդ գործողությունները պետք է ուղղված լինեն

ստորերկրյա ջրերի լավ քիմիական վիճակի հասնելու` համաձայն

հոդված 4(l)(b)-ի, և պետք է ընդունվեն սույն դիրեկտիվի ուժի մեջ

մտնելուց ոչ ուշ, քան երկու տարի հետո, Հանձնաժողովի կողմից

ներկայացված առաջարկի հիման վրա` կիրառելով Համաձայնագրում

սահմանված ընթացակարգը:

2. Առաջարկվող միջոցառումներում Հանձնաժողովը պետք է հաշվի

առնի հոդված 5-ի և հավելված II-ի համաձայն իրականացված վերլուծության

արդյունքները: Նմանատիպ գործողություններ պետք է

առաջարկված լինեն հնարավորինս շուտ` տվյալների առկայության

դեպքում, և պետք է ներառեն.

(ա) ստորերկրյա ջրերի լավ քիմիական վիճակի գնահատման չափանիշներ`

համաձայն հավելվածներ II.2.2-ի, V2.3.2-ի և V2.4.5-ի,

50

22.12.2000թ., Եվրոպական համայնքի պաշտոնական տեղեկագիր, L 327/1

(բ) կոնցենտրացիաների էական և կայուն ավելացման միտումների

և այդ միտումները շրջելու ելակետային պայմանների որոշման չափանիշներ`

համաձայն հավելված V 2.4.4-ի:

3. Պարագրաֆ 1-ի կիրառման արդյունքում իրականացված միջոցառումները

պետք է ընդգրկվեն հոդված 11-ում պահանջվող միջոցառումների

ծրագրում:

4. Եվրոպական համայնքի մակարդակում պարագրաֆ 2-ով ընդունված

չափանիշների բացակայության դեպքում անդամ երկրները

պետք է ընդունեն համապատասխան չափանիշներ սույն դիրեկտիվի

ուժի մեջ մտնելուց ամենաուշը հինգ տարի անց:

5. Ազգային մակարդակում պարագրաֆ 4-ով ընդունված չափանիշների

բացակայության դեպքում որպես հակառակ միտման հղում

անհրաժեշտ է ընդունել այն մակարդակը, որը չի գերազանցում

ստորերկրյա ջրերի նկատմամբ ներկայում կիրառվող Եվրոպական

համայնքի որակի ստանդարտի 75%-ը:

Հոդված 18. Հանձնաժողովի զեկույցները

1. Հանձնաժողովը պետք է զեկույց հրատարակի սույն դիրեկտիվի

իրականացման վերաբերյալ` դիրեկտիվի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ

քան 12 տարի անց և դրանից հետո յուրաքանչյուր 6 տարին մեկ`

ներկայացնելով այն Եվրոպական խորհրդարանին և Խորհրդին:

2. Զեկույցը պետք է ընդգրկի հետևյալը.

(ա) դիրեկտիվի իրականացման առաջընթացի ամփոփումը,

(բ) Շրջակա միջավայրի եվրոպական գործակալության հետ համակարգելով`Եվրոպական

համայնքում մակերևութային և

ստորերկրյա ջրերի վիճակի ամփոփումը,

(գ) Հոդված 15-ի համաձայն` ներկայացված գետավազանային կա-

51

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!