11.06.2015 Views

EU Water Framework Directive - Kura River Basin

EU Water Framework Directive - Kura River Basin

EU Water Framework Directive - Kura River Basin

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

22.12.2000թ., Եվրոպական համայնքի պաշտոնական տեղեկագիր, L 327/1

5. Եթե հոդված 16-ով ընդունված առաջնային նյութերի ցանկից

որևէ նյութ ընդգրկված չի սույն դիրեկտիվի հավելված VIII-ում կամ

№96/61/EC դիրեկտիվի հավելված III-ում, ապա այն պետք է ավելացվի:

6. Մակերևութային ջրային մարմինների համար սույն դիրեկտիվով

պահանջվող առաջին գետավազանային կառավարման պլանի

շրջանակներում սահմանված շրջակա միջավայրի նպատակները

պետք է, որպես նվազագույն պահանջ, լինեն առնվազն այնքան

խիստ, ինչպիսին որ №76/464/EEC դիրեկտիվի իրականացման համար

պահանջվող ջրի որակի ստանդարտներն են:

Հոդված 23. Պատժամիջոցներ

Անդամ երկրները պետք է որոշեն սույն դիրեկտիվից բխող` ազգային

օրենսդրություններում ընդունված դրույթների խախտման դեպքերում

կիրառվելիք պատժամիջոցները: Պատժամիջոցները պետք

է լինեն արդյունավետ, համաչափ և համոզիչ:

22.12.2000թ., Եվրոպական համայնքի պաշտոնական տեղեկագիր, L 327/1

Հոդված 25. Ուժի մեջ մտնելը

Սույն դիրեկտիվը ուժի մեջ է մտնում Եվրոպական համայնքի պաշտոնական

տեղեկագրում տպագրվելու օրվանից:

Հոդված 26. Հասցեատերեր

Սույն դիրեկտիվի հասցեատերերը անդամ երկրներն են:

Ստորագրված է Լյուքսեմբուրգում, 2000թ. հոկտեմբերի 23-ին:

Եվրոպական խորհրդարանի անունից

Խորհրդի անունից

Նախագահ Նախագահ

Ն. Ֆոնտեյն Ջ. Գլավան

Հոդված 24. Իրականացումը

1. Անդամ երկրները պարտավոր են ապահովել սույն դիրեկտիվին

համապատասխանող օրենքների, ենթաօրենսդրական ակտերի և

վարչական դրույթների ուժի մեջ մտնելը ամենաուշը մինչև 2003թ.

դեկտեմբերի 22-ը: Այնուհետև նրանք պետք է տեղեկացնեն Հանձնաժողովին

այդ մասին: Անդամ երկրները այդ որոշումները ընդունելիս

պետք է հղում կատարեն սույն դիրեկտիվին կամ էլ հղումը

պետք է կատարվի այդ որոշումները պաշտոնապես տպագրելու

հետ միաժամանակ: Հղման ձևը պետք է սահմանվի անդամ երկրի

կողմից:

2. Անդամ երկրները պարտավոր են Հանձնաժողովին ներկայացնել

ազգային օրենսդրական ակտերի այն հիմնական դրույթները, ո-

րոնք նրանք ընդունել է սույն դիրեկտիվով կառավարվող ոլորտում:

Հանձնաժողովը պարտավոր է տեղեկացնել մյուս անդամ

երկրներին նույնպես:

56

57

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!