11.06.2015 Views

EU Water Framework Directive - Kura River Basin

EU Water Framework Directive - Kura River Basin

EU Water Framework Directive - Kura River Basin

SHOW MORE
SHOW LESS

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

22.12.2000թ., Եվրոպական համայնքի պաշտոնական տեղեկագիր, L 327/1

3. Ջրերի վիճակի մոնիտորինգի և վերլուծության տեխնիկական

մանրամասներն ու ստանդարտացված մեթոդները պետք է սահմանվեն

հոդված 21-ում ներկայացված ընթացակարգերին համապատասխան:

Հոդված 9. Ջրային ոլորտի ծառայությունների ծախսածածկում

1. Անդամ երկրները պետք է հաշվի առնեն ջրային ոլորտի ծառայությունների

ծախսածածկման սկզբունքը, ներառյալ բնապահպանական

և ռեսուրսի ծախսերը` համաձայն հավելված III-ով անցկացվող

տնտեսական վերլուծության և, մասնավորապես, “աղտոտողն

է վճարում” սկզբունքի:

Անդամ երկրները մինչև 2010թ. պետք է ապահովեն.

• որ ջրի գնագոյացման քաղաքականությունը ջրօգտագործողներին

ընձեռի համապատասխան խթանիչներ` ջրային ռեսուրսներն

արդյունավետ օգտագործման և դրանով իսկ սույն դիրեկտիվի

շրջակա միջավայրի նպատակների նպաստելու համար;

• տարբեր ջրօգտագործողների կողմից (տարանջատված

առնվազն արդյունաբերության, տնային տնտեսությունների և

գյուղատնտեսության) համաչափ ներդրում ջրային ոլորտի ծառայությունների

ծախսածածկման մեջ` հիմնվելով հավելված IIIով

անցկացվող տնտեսական վերլուծության վրա, համաձայն

“աղտոտողն է վճարում” սկզբունքի:

Անդամ երկրները կարող են հաշվի առնել ծախսածածկման սոցիալական,

բնապահպանական և տնտեսական ազդեցությունները,

ինչպես նաև ներգրավված տարածաշրջանի կամ տարածաշրջանների

աշխարհագրական և կլիմայական պայմանները:

2. Անդամ երկրները գետավազանային կառավարման պլանների

մեջ պետք է ընդգրկեն պարագրաֆ 1-ի իրականացմանը նպատակաուղղված

քայլերը, որոնք իրենց հերքին կնպաստեն սույն դիրեկտիվի`

շրջակա միջավայրի նպատակներին հասնելուն: Պլանները

պետք է ներառեն նաև ջրային ոլորտի ծառայությունների ծախսածածկման

համար տարբեր ջրօգտագործողների իրականացրած

34

22.12.2000թ., Եվրոպական համայնքի պաշտոնական տեղեկագիր, L 327/1

ներդրումները:

3. Սույն հոդվածում ոչինչ չպետք է խոչընդոտ հանդիսանա` ֆինանսավորելու

սույն դիրեկտիվի նպատակներին համահունչ կանխարգելիչ

կամ վերականգնողական ցանկացած միջոցառում:

4. Անդամ երկրները չեն խախտի սույն դիրեկտիվը, եթե որոշեն,

համաձայն ստեղծված իրավիճակի, չկիրառել պարագրաֆ 1-ի երկրորդ

նախադասության դրույթները, և պարագրաֆ 2-ի դրան

առնչվող դրույթները` տվյալ ջրօգտագործման գործունեության համար,

եթե դա չի խոչընդոտում սույն դիրեկտիվի նպատակներին

հասնելուն: Անդամ երկրները պարտավոր են գետավազանային

պլանների մեջ հաշվետու լինել պարագրաֆ 1-ի երկրորդ նախադասության

դրույթների չկիրառման պատճառների համար:

Հոդված 10. Համալիր մոտեցում կետային և ցրված աղբյուրներից

աղտոտումների համար

1. Անդամ երկրները պետք է ապահովեն, որպեսզի պարագրաֆ 2-ում

նշված բոլոր արտահոսքերը դեպի մակերևութային ջրեր վերահսկվեն

սույն հոդվածում սահմանված համալիր մոտեցման համաձայն:

2. Անդամ երկրները պետք է ապահովեն հետևյալի ստեղծումը

և/կամ իրականացումը.

(ա) արտանետումների վերահսկողությունը` հիմնված լավագույն

մատչելի մեթոդոլոգիայի վրա կամ

(բ) համապատասխան արտանետումների սահմանային արժեքներ,

կամ

(գ) ցրված աղբյուրներից աղտոտման դեպքում` վերահսկողություն,

ներառյալ, հնարավորության դեպքում, լավագույն բնապահպանական

փորձը,

որոնք սահմանված են հետևյալ փաստաթղթերում.

35

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!