Transform your PDFs into Flipbooks and boost your revenue!
Leverage SEO-optimized Flipbooks, powerful backlinks, and multimedia content to professionally showcase your products and significantly increase your reach.
12
ԱՍՏՂ ԾՆՎԵՑ
Երևանում գործող ‹‹Music of Armenia››
կազմակերպությունը այս տարի մեկնարկեց
‹‹Կանանց երաժշտական միամսյակ››
միջոցառումը։ Հայաստանի կին
երաժիշտներին և նրանց երաժշտական
ստեղծագործություններին նվիրված
միջոցառումների շրջանակներում, ԱԱՀ-ն
պատիվ ուներ դասական երաժշտության
անվանակարգում ընդգրկված երիտասարդ
աղջիկներին տրամադրելու կրթաթոշակ։
Միջազգային ժյուրին բաղկացած էր
համաշխարհային ճանաչում ունեցող
սոպրանո Իզաբել Բայրակդարյանից,
ջութակահար Անի Կավաֆյանից և ԱԱՀ-ի
խորհրդի անդամներ դիրիժոր Ագնես
Գրոսմանից և սոպրանո Ալին Գութանից։
Օնլայն հայտերի բազմաթիվ
տեսաձայնագրությունները լսելով՝ ժյուրին
քվեարկության արդյունքում միաձայնորեն
ընտրեց Ջավախքում ծնված 11-ամյա
դաշնակահարուհի Անահիտ
Ստելմաշովային։ Արդյունքում, ԱԱՀ-ը
նրան տրամադրեց 2000 ԱՄՆ դոլարի
կրթաթոշակ։
Ժյուրին գտավ, որ արդեն իսկ կայացած
երաժիշտ Անահիտն ունի նվագելու
բնատուր տաղանդ և տեխնիկական
վարպետություն։ Որպես ԱԱՀ-ի
երիտասարդ, Անահիտը կարող է
նկատի ունենալ, որ երկար տարիներ
ԱԱՀ-ի կողմից կստանա
մասնագիտական կարիերայի
զարգացմանն ուղղված ֆինանսական
աջակցություն։ Մենք ոգևորված ենք
ԱԱՀ-ի ընտանիքում Անահիտին
ունենալու համար, քանի որ նա
իսկապես տաղանդ է, և մենք պետք է
աջակցենք նրան։ ԱԱՀ-ի հարգելի՛
աջակիցներ, մենք հույս ունենք, որ դուք
Անահիտին բարձունքի կհասցնեք։
Ա Ս Տ Ղ Ծ Ն Վ Ե Ց