05.03.2021 Views

Atken Magazine 2018 (Armenian version)

Transform your PDFs into Flipbooks and boost your revenue!

Leverage SEO-optimized Flipbooks, powerful backlinks, and multimedia content to professionally showcase your products and significantly increase your reach.

ԽՃԱՔԱՐԵՐ

ՏԵՂԱՇԱՐԺՈՂՆԵՐԸ

2008 թվականից, ինչ Ատգեն Արմենյանը վաղաժամ հեռացավ կյանքից, շատ կամավորներ

իրենց ժամանակն ու գիտելիքները սկսեցին կիրառել մեր միջոցով: Վառ օրինակներ են ԱԱՀ

Խորհրդի անդամներ Անտուան և Շեյլա Թերջանյանները: Վերջին 8 տարիների ընթացքում,

նրանք Վայոց Ձոր մարզում եղել են մեր ծրագերի հետևողներն ու իրականացնողները՝

համեստորեն համարով իրենց միայն խճաքարեր տեղաշարժողներ: Սակայն, կրթական

կենտրոններ վերանորոգելով, կարիքավոր ընտանիքներին սնունդ տրամադրելով,

անհրաժեշտ բժշկական սարքավորումներ հայթայթելով, անգլերեն դասավանդելով, տեղական

ՀԿ-երի հետ համագործակցություն զարգացնելով, անթիվ-անհամար փոքր ծրագրեր

իրականացնելով և իրենց ներդրումով ԱԱՀ-ի նվիրատվությունների հիմքերը ընդարձակելով՝

նրանք, կարող ենք ասել, լեռներ են տեղաշարժում: Մենք իսկապես երջանիկ ենք՝

Թերջանյաններին ունենալով մեր ընտանիքում: Կարդացեք, թե ինչպես է Անտուանը

պատկերացնում մեր դերը Հայաստանում և ինչպես կարող եք ԴՈՒՔ օգնել:

Խ Ճ Ա Ք Ա Ր Ե Ր

Տ Ե Ղ Ա Շ Ա Ր Ժ Ո Ղ Ն Ե Ր Ը

2008թ.-ի դեկտեմբերի 30-ին, երեքշաբթի,

մոտ 10 տարի առաջ ես արեցի իմ առաջին

նվիրատվությունը ԱԱՀ-ին: Թաղման

արարողության սահմանում էր.

<<Ծաղիկների փոխարեն

նվիրատվությունը կարող է արվել ԱԱՀ-ին.

Այդ ֆոնդը կուղղորդվի Հայաստանում

բացառապես օգնության և զարգացման

համար >>:

Այդ ժամանակից ի վեր, Վան Արմենյանը

հսկայական աշխատանք ներդրեց

հիմնելու Ատգեն Արմենյան Հիմնադրամը՝

գրանցելով Կանադայի եկամտահարկի

գործող օրենքով որպես բարեգործական

կազմակերպություն։ Հետևաբար, նա

ստեղծեց ծրագրեր, որպեսզի կարողանա

իրականացնել խոստացածը՝

<<Հայաստանում բացառապես

օգնության և զարգացման համար>>:

5

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!