05.03.2021 Views

Atken Magazine 2018 (Armenian version)

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

13

ԱԱՀ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՓԱՅԼԵԼ

ԱԱՀ-ի ծրագրի արդյունքում վերջին

սեպտեմբերին մեր պատանիներից չորսն

ընդունվել են երաժշտական քոլեջներ և

կոնսերվատորիա։ Մենք ոգևորվեցինք, երբ

Բոստոնի YerazArt հիմնադրամը

համաձայնվեց մեկ տարվա համար վճարել

Քարագլուխ գյուղի մեր երկու

պատանիների՝ Անիի և Նարեկի ամբողջ

ուսման վճարը։

ԱԱՀ-ն շարունակում է ամբոջովին

ֆինանսավորել գյումրեցի բացառիկ

տաղանդներ քույր ու եղբայր Մարիամին

(ֆլեյտա) և Ալեքսանդրին (դաշնամուր)՝

ստանալու շաբաթական դասեր Երևանում,

լավագույն ուսուցիչներ Նարեկ Ավագյանի

(Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի

գլխավոր ֆլեյտահար) և հարգված

դաշնակահար և ուսուցիչ

Տիգրան Բերկելյանի մոտ։ Վերջիններս

ոգևորված են երեխաների աշխատանքային

էթիկայով և առաջընթացով:

Մեր վոկալի ուսուցիչ, սոպրանո Հերմինե

Գևորգյանը հիանալի արդյունք է տալիս

Արմավիրի և Կոտայքի մարզերում։

Որոշ ուսանողներ արդեն իսկ մասնակցում են

տեղական և միջազգային մրցույթների։

Անցյալ տարի ջավախքցի Աննան առաջին

մրցանակի արժանացավ Վրաստանի

մրցույթում և հատուկ մրցանակի

արժանացավ Իտալիայի Պեզարո քաղաքի

եզրափակչում (ամբողջական կրթաթոշակ

երկշաբաթյա վարպետության դասերի

համար)։ Նա անկասկած մեր լավագույն

տաղանդներից է և շարունակում է ամեն

ամիս Երևանում հաճախել Հերմինեի

դասերին (Հերմինեն սիրով հյուրընկալում է

նրան իր տանը՝ Երևանում)։ Այժմ,

14 տարեկանում, նրա բացառիկ և

հազվագյուտ ձայնը հիանալի կերպով

զարգանում է։

ԱԱՀ-ում մենք տաղանդ բացահայտելու

հիանալի հարթակ ենք ստեղծել։ Այս

տաղանդները հիմնարար զարգացման կարիք

ունեն՝ կիրառելու իրենց ամբողջ ներուժը։

Ահա թե ինչ ենք անում մենք։ Մեր

առաքելությունն է հայտնաբերել և զարգացնել

նոր Խաչատուրյաններ, Գալամյաններ,

Ազնավուրներ կամ Կոմիտասներ։

Ա Ա Հ Ե Ր Ի Տ Ա Ս Ա Ր Դ Ն Ե Ր Ը

Շ Ա Ր Ո Ւ Ն Ա Կ Ո Ւ Մ Ե Ն Փ Ա Յ Լ Ե Լ

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!