Transform your PDFs into Flipbooks and boost your revenue!
Leverage SEO-optimized Flipbooks, powerful backlinks, and multimedia content to professionally showcase your products and significantly increase your reach.
Խ Մ Բ Ա Գ Ր Ի Ն Շ Ո Ւ Մ Ն Ե Ր
ԼԵՌԱՆ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐԻՑ
Հայաստանում Ատգեն Արմենյան Հիմնադրամի
(ԱԱՀ) տասնամյա աշխատանքը մոտենում է
ավարտին։ Ձեռքբերումները շատ են: Նոր
ծրագրերը, հրաշալի դրամահավաք
միջոցառումները և մեր երիտասարդների
հաջողությունները վերջին մի քանի ամսում
ԱԱՀ-ին տվել են մի այնպիսի ոգևորություն, որ
երբևէ չէր եղել։ Հայաստանում մեր խարիսխը
Հայաստանի ամերիկյան համալսարանի
ռեկտոր Շաղիկ Արծրունին է, ով
նվիրաբերելով իր ազատ ժամանակը՝ օգնում է
ԱԱՀ-ի բոլոր ծրագրերի ֆինանսական և
շարունակական գործունեությանը: Նախորդ
դեկտեմբերին, Մոնրեալում մեր
դրամահավաքի միջոցառման ժամանակ, երկու
Կանադահայ երիտասարդ տաղանդավոր
ջութակահարներ Եվա Արոնյանն ու Լինեթ
Իսրաելյանը, Մոնրեալի լավագույն
ֆլեյտահարներ Ալբերտ Բրաուըրը և իր կնոջ՝
Ստեֆանի Մողոի հետ միացան Ալին
Գութանին և ինձ՝ առաջարկելով ներկայացնել
իրենց տաղանդը։ Մեր բարերաների ցանկը
գնալով մեծանում է, քանզի շատերն են
գիտակցում մեր աշխատանքի թափանցիկ
բնույթը։ ԱԱՀ-ին նվիրաբերված
յուրաքանչյուր գումար օգտագործվում է
Հայաստանում տաղանդաշատ
երիտասարդների մասնագիտական
կարողությունների հզորացման համար,
որպեսզի հասնեն Արվեստի լեռան
բարձունքներին։ Մեր լեռնաշխարհի
հեռավոր անկյուններում, հիրավի, մենք
շարունակում ենք գտնել զարմանահրաշ
տաղանդներ, ովքեր արժանի են մեր
աջակցությանը: Եվ այդ նույն լեռնաշխարհի
հեռավոր անկյուններում, մենք զարգացնում
ենք նաև գյուղատնտեսական նախագծեր՝
նպաստելով մարզի բարեկեցությանը: Մեր
համագործակցությունները
կրկնապատկվում են՝ բառացիորեն տալով
իրենց պտուղները:
Հայաստանի նոր իրականությունը իր
գեղեցիկ <<թավշյա հեղափոխությամբ>>,
հուսադրող կարգավիճակով և
վճռականությամբ բերեց նոր
3