05.03.2021 Views

Atken Magazine 2018 (Armenian version)

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

22

ԱՅԳԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ

ԶԱՐԳԱՑՈՒՄ

Վայոց ձորի ‹‹Սյունիք›› ՀԿ-ի հետ համագործակցությունն աճում է ԱԱՀ-ի նոր անհատ

բարերարների ջանքերի շնորհիվ՝ հատկապես ԱԱՀ խորհրդի անդամ Թոնի Հալեպլիի։ Թոնի

Հալեպլին Կանադայի Լավալ քաղաքից է։ Թոնիի ներգրավվածության արդյունքում 12 հա

հողատարածքի վրա (որը հավասար է 16 ֆուտբոլի դաշտերի) հիմնվել են պտղատու այգիներ։

ԱԱՀ-ի կողմից ֆինանսավորվող Սյունիք ՀԿ-ի վերապատրաստման դասընթացներով

զուգորդված ծրագրի օգնությամբ՝ այգեգործներին տրամադրում է վերջին 5 տարիների

ընթացքում ձեռք բերված գերմանական և հոլանդական փորձ։ Մոտ ապագայում, Թոնիի սկսած

ծրագիրները Վայոց ձորին կապահովեն տարեկան մինչև միլիոն դոլարի եկամուտ։

Մենք լիահույս ենք, որ շատ մարդիկ կոգեշնչվեն Թոնիի գործունեությունից և կնախաձեռնեն

ծրագրեր՝ հիմնված կայուն զարգացման մոդելի վրա։

Ա Յ Գ Ե Գ Ո Ր Ծ Ո Ւ Թ Յ Ա Ն

Զ Ա Ր Գ Ա Ց Ո Ւ Մ

Իսկ դուք գիտե՞ք, որ երբ այցելում եք Վայոց

ձորի մարզ՝ աշխարհի հնագույն

գինեգործության վայրը, որտեղ Արենիի

քարանձավից հայտանբերվել է աշխարհի

հնագույն կոշիկը, կարող եք տեսնել նաև

հայ-քվեբեկյան բարեկամության այգիները՝

ի պատիվ կամ ի հիշատակ տարբեր

ընտանիքների և անհատների։

Այգիների հիմնման գաղափարը Թոնի

Հալեպլիին է, ով ուզում է հզորացնել իր հայ

ժողովրդին։ Նոր հիմնված այգիները տեղի

այգեգործների համար ծառայում են որպես

կրթական կենտրոններ, որտեղ Սյունիք ՀԿ-ի

մասնագետները սովորեցնում են այգու

մշակում, բուժում, էտ և օրգանիկ/բիո

տեխնոլոգիաների կիրառություն։

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!