09.04.2018 Views

13(47)

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

Журнал «Интернаука» № 13 (47), 2018 г.

վերապրած հայ: Իթիհատի գործակալներն

Այնթափում համառորեն գրգռում էին տեղի թուրք

և մահմեդական այլ բնակչությանը հայերի դեմ:

Նրանց տրամադրության տակ կար մոտ 6000

հրացան, որոնք բաժանել էին թուրք

բնակչությանը: Սայքսը նշում էր նաև, որ հայերի

տները ավերվել էին թուրքերի կողմից, և որ

շատերը չկարողանային վերադառնալ:

Հայկական տապանաքարերը ջարդվել էին և

հայկական եկեղեցիները պղծվել էին՝ վերածվելով

զուգարանների [2]:

1918 թվականի դեկտեմբերի 29-ին զորավար

Մարկ Սայքսը Ադանայից հաղորդում էր, որ

այստեղ դրությունը նման է Այնթափին:

Թուրքական զորքը իբր զորացրվել է, սակայն

շատերը իրականում անցել են ժանդարմերիայի

շարքերը և այժմ ավելի քան հարկավոր է

Կիլիկիայում կարգ ու կանոն հաստատել: Բացի

դրանից՝ երիտթուրք գործակալները զգալի

քանակով զենք են փոխանցել տեղի թուրք

բնակչությանը: Ավելին, երիտթուրք

պարագլուխներից Նիհիդ փաշան, ով մասնակցել

է Կիլիկիայում հայերի կոտորածների

կազմակերպմանը, թուրքական իշխանության

կողմից իբրև թե նշանակվել է Ադանայի

նահանգապետ, ինչին զորավար Սայքսը

կտրականապես դեմ էր: Նա հավելում էր, որ

երիտթուրքերը շարունակում էին մահմեդական

բնակչության մեջ տարածել սուտ

տեղեկություններ և նրանց դրդել նոր բախման

[3]:

Երիտթուրքերը Այնթափում տարածում էին

այնպիսի ստահոդ լուրեր, թե «շուտով

դաշնակիցները կսկսելն տարաձայնություններ

ունենալ իրար հետ», և իրենք (թուրքերը) կզինվեն

և առաջին իսկ հնարավորության դեպքում

կհարձակվեն հայերի վրա [4]:

1918 թվականի վերջում զորավար Մարկ

Սայքսը նաև զեկուցում էր, որ իրեն մոտեցել էին

քուրդ և արաբ ցեղապետները և տեղակացրել, որ

իրենց մոտ (հիմնականում հյուսիսային

Սիրիայում) գտնվում էին հարյուրավոր հայ

կանայք և երեխաներ, որոնց պատսպարել էին

ցեղասպանության տարիներին: Նրանք հայտնում

էին, որ հիմա, երբ դաշնակիցները ռազմակալել

են հյուսիսային Սիրիան և Կիլիկիան, այդ

կանայք և երեխաները փորձում են գտնել իրենց

հայ ընտանիքների անդամներին: Նրանք

հայտնում էին նաև, որ եթե դաշնակիցներն իրենց

մոտ պատվիրականեր ուղարկեն, ապա նրանք

կհանձնեն փրկված հայերին: Ցեղապետները

հավելում էին, որ թուրքերի նպատակը եղել և

մնում է հայերի բնաջնջումը: Նրանք խնդրում էին

դաշնակիցներին, որ Հյուսիսային Սիրիայից և

Կիլիկիայից հեռացվեն բոլոր թուրք

կառավարիչներն ու ժանդարմերիայի

զինվորները, որոնք կազմակերպել էին հայերի

զանգվածային սպանդը: Հայ վերապրողների

հանձումով քուրդ և արաբ ցեղապետներն ուզում

էին ցույց տալ, որ իրենք մասնավորաբար դեմ էին

թուրքերին և նրանց հայաջինջ

քաղաքականությանը [5]:

1919 թ. սկզբին զորավար Սայքսը Ուռհայից

(Ուրֆա) նշում էր, որ այստեղ թուրքերը քանդում

են դեռ կանգուն հայկական եկեղեցիներն ու

տները, որպեսզի վերջիններս վերադառնալու

հնարավորություն չտան: Տեղի կառավարիչը

սպառնում էր սրի քաշել բոլոր ողջ մնացած

հայերին [6]:

Ուռհայից հավաստի լուրեր էին գալիս, որ

տեղի երիտթուրք պարագլուխները և

ժանդարմները շարունակում էին սպանել հայ

վերապրողներին [7]:

1918 թվականի վերջում նաև

հաղորդագրություններ էին գալիս հայթաթարական

բախումների մասին, որոնք տեղի

էին ունենում Նախիջևանում [8]: Նշվում էր, որ

բախումները տեղի էին ունենում այն ժամանակ,

երբ Նախիջևանից քշված հայերը վերադառնում

էին իրենց տները և փորձում էին ետ վերցնել

իրենց ունեցվացքը, ինչին կտրականապես դեմ

էին տեղի թաթարները [9]:

1919 թվականի հունվարի վերջերին

բրիտանական միջամտության շնորհիվ Նախիջևանում

վերջ տրվեցին հայ-թաթարական

բախումներին [10]:

Սակայն դրությունը լարված էր մնում ոչ

միայն Նախիջևանում, այլև հայկական

Արցախում և սահմանակից Սյունիքում, որտեղ

էին պանթուրքիստական հայացքներ կրող

թաթար և թուրք սպաներն ու պաշտոնյաները

հրահրում էին թաթար հրոսականերին (սրանց մի

մասը մնցաել էր իրենց իսկ ստեղծած պանթուրքիստական

պետությունում):

Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Փըրսի

Քոքսը փետրվարի 6-ին հաղորդում է, որ Արցախի

(Ղարաբաղի) հայերը ահազանգում են

թաթարական զորքերի կողմից իրենց

շրջապատելու մասին, և որ նրանց նպատակն էր

«սովամահության միջոցով ոչնչացնել հայերին»:

Քոքսը նշում էր, որ հայերի թիվը կազմում է շուրջ

300.000 հազար. դա կազմում էր բնակչության

չորս հինգերորդը [11]:

1919 թվականի հունվարին՝ Մուդրոսի

զինադադարից հետո, Միջերկրական ծովում

բրիտանական ռազմածովային ուժերի գլխավոր

հրամանատար ծովակալ Սոմըրսեթ Արթուր

Քալթորփը, որը Կոստանդնուպոլսի

ռազմակալումից հետո նշանակվեց Պոլսի

բրիտանական գերագույն հանձնակատար,

64

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!