28.03.2020 Views

ՆՈՐՔ 2017-III

2017-3

2017-3

SHOW MORE
SHOW LESS

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

Իսկ քթիդ մեջ սողոսկում է, լցվում ճախրող հոտը

իբրև հրավեր․ խորովածի, որ իր հյութն է տալիս ածուխին,

շուրպայի, շաուրմայի, խաչապուրիի,

լավաշի ու փլավի:

Եվ շրջավաճառի՝ ճիշտ մուեձինի երգին նման ձայնը․

- Տաք մատղաշ եգիպտացորեն, մեղրով փախլավա,

քաղցր սուջուխ, վաֆլու ձողիկներ, թարմ պիցցա,

տնական գինի, խաշած խեցգետին, սառը գարեջուր...

Թուրքական մզկիթի տեղում վաղուց ուղղափառ եկեղեցի է,

իսկ ձայնի ելևէջներն արևելյան են լսվում.

երևի, մեղավորը դարձյալ անապյան արևն է,

որի երեսին արծաթի նման պսպղում են ինքնաթիռները,

ինչպես ձկան շուկայում անձրուկն ու ծովատառեխը,

կամ այգաբացին ծովի ափի մոտ

մանրաձկների վտառի խաղը,

կամ հյուսիսցիների թարմ մարմինները,

որ իջել են կամրջակով ու շնչել աղի օդը սառը կրծքով

և նույն պահին էլ ընկել են ճանկը՝

փոխադրողների ու տնատերերի:

Իսկ հակընդդեմ եկող հոսքը պղնձամորթ էր

ու գրպանում զնգացնում էր վերջին կոպեկները,

որ խնայել ու չէր գցել ծովը․ մինչև ստանալիք կանխավճարով,

ընտանիքը դեռ կես ամիս կսնվեր...

II

Անապյան արևը խաշում է ու չի տրամադրում`

մարմնական սիրո, քանզի լողափը մարմնով առատ է,

բարակ լաթերը չեն ծածկում և ոչ մեկի եղած-չեղածը,

շատերն իրենք էլ չեն թաքնվում, ձգտելով բացվել

ճառագայթների և ցրված հայացքների տակ

(ընդ որում մեծ հայտնագործություն դեռ չի էլ եղել):

Եվ եթե կրծքերը տկլորացրած պարմանուհին անգամ

անտարբեր մարմինն անամոթաբար շրջապատին մեկնի՝

հազիվ թե նկատած մեկը կլիներ:

Անապյան արևը խաշում է ու չի տրամադրում...

Բայց մայրամուտից հետո կարճատև զովությամբ մաքրացած

մարդկանց մարմիններն ասես արևով լցված գավաթներ լինեն,

որ փոխանցում են միմյանց խոնավությունը տաք՝

99

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!