28.03.2020 Views

ՆՈՐՔ 2017-III

2017-3

2017-3

SHOW MORE
SHOW LESS

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

ԿԼՈՐ ՍԵՂԱՆ

որտեղ ամեն մեկն ունի ի՛ր տեղն ի՛ր ստեղծած գրականությամբ: Պետք չէ իրար տրորել,

ընդամենը ստեղծել սեփական գրական մոլորակը: (Հիշեցում՝ տիեզերքն անեզր է):

Դավիթ Սամվելյան - Միշտ ընթեռնելի, միշտ ուշադրության ու հետաքրքըրության

կենտրոնում լինելու ցանկությունից է հավանաբար: Բայց եթե ստեղծել ես

արժեքավոր գործ, ապա չեմ կարծում, թե ժամանակը որևէ խոչընդոտ կարող է

հանդիսանալ: Այլ բան է մոդան, որը միշտ է փոփոխական, բայց նաև մոդայի մեջ

լավագույն նորը մոռացված հինն է դառնում երբեմն:

Էդվարդ Միլիտոնյան - Գրողը երբեք չի հեռանում. իր ստեղծածն իրենից երկար

է ապրում, իր գրականությունն իրենից հետո ավելի խորն է ներկայանում:

Երևի թե, գրողն ապրելով, խանգարում է ինքն իրեն. բնավորությունը, մոտեցումը,

մարդկային վարքը, նիստուկացը երբեմն խանգարում են նրան: Կա մի հին ասացվածք`

ծառը կտրելիս է բունը երևում: Այն, որ գրողը հեռանում է, տեսողական խաբկանք

է երևի: Գրողն ու գրականությունը հյուսվածքներով գնում են դեպի ապագա:

Այ, տեսե´ք, կար Չարենցի սերունդը: Չարենցի հետքը տեսանելի է մինչև այսօր: Սա

մի դաշտ է, որտեղ առանց հոգևոր հաղորդակցության անհնար է: Նախորդ սերունդը

միայն օգնում է եկողներին: Ես «հայրերի ու որդիների» խնդիր չեմ տեսնում:

Անի Տեր-Գուլանյան - Երբ ավագ լինեմ, կպատասխանեմ այս հարցին, չնայած

կարծում եմ, որ իրական ավագի համար դժվար չպետք է լինի, քանի որ մի այլ

մեկի միջով ու միջոցով գրականության թելը չի կտրվում, թեկուզ և առավել երիտասարդի.

չէ՞ որ պահպանվում է ամենակարևորը, որին ինքն էր ծառայում:

Դավիթ Մաթևոսյան - Ո՞ր ավագների համար: Ո՞ւմ մասին ենք խոսում: Տարիքո՞վ,

թե՞ ձիրքով, թվացյալ արհեստո՞վ, թե՞ արվեստով ավագներից ենք խոսում:

Քանի որ ունենք խաթարված, սնանկ հանրային դաշտ, չստեղծված, չհիմնավորված

համակարգ, որևէ հարթության վրա, էլ ուր մնաց ՝ հիմքերի հիմք Մշակույթի

դաշտում, այդպես է լինելու:

Անի Ամսեյան - Արվեստի մեջ, կարծում եմ, այդպիսի խնդիր չի կարող լինել. յուրաքանչյուր

տաղանդավոր, ստեղծագործող մարդ անպայման գտնում է իր տեղը։

Բնական է ու մարդուն բնորոշ անվստահությունը նորի, նորեկի ու իր բերածի հանդեպ։

Առհասարակ մեր հասարակությունը ցանկացած նոր բան մեծ սթրեսով է դիմավորում։

Ժամանակ է անհրաժեշտ։ Եթե պիտի ապրի, կապրի...

Հայկ Համբարձումյան - Չեմ կարող ասել ինչ դիրքերի մասին է խոսքը: Գուցե

նախկինում նման խնդիր կար, երբ գրողները հնարավորություն չունեին իրենց

ուզած չափով հրատարակվել, ներկայանալ գրական մամուլում և այլն: Համացանցի

ու թվային աշխարհի զարգացումը հնարավորություն է տվել բոլորին` ներկայացնել

ու տարածել իրենց ստեղծագործությունները, ինչը գրողները բավական լավ անում

են: Այլ է խնդիրը, թե ով է այդ ամենի ընթերցողը, քանի մարդ է կարդում:

Մերուժան Տեր-Գուլանյան - Աստծո ստեղծած մարդը զավակ է ծնում, զավակը

ծնում է իր զավակին և միշտ չէ, որ նրանք մի կարծիքի են, բայց նրանք միշտ

իրար սիրում են: Եվ ինչ լավ է, որ կյանքը այսպես շարունակվում է: Ինչպես էլ նաև

շարունակվում է գրականությունը:

12

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!