28.03.2020 Views

ՆՈՐՔ 2017-III

2017-3

2017-3

SHOW MORE
SHOW LESS

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ ՉԱՓԱԾՈ ՆՈՎԵԼՆԵՐ

Հառեց մի վայրկյան աչքերը նրա

Շորերին, դեմքին եւ ոչինչ չասաց: —

Սենյակում փայտյա սեղանի վրա,

Դրված էր մի հին դեղին ինքնաեռ,

Կողքին — մի քանի դատարկ բաժակներ—

Եվ ուրիշ ոչինչ: — Թափառ աչքերով

Նայեց մի վայրկյան այդ ամենին նա,

«Թեյ կա՞» — հարցըրեց մեքենայաբար

Կնոջը — եւ երբ կինը օրորեց

Գլուխը — նա լուռ վերարկուն հանեց

Եվ գնաց, պառկեց անկյունում դրված

Անկողնի վրա: — «Հարբա՞ծ է», իրեն

Հարց տվեց մտքում կինը, հետո լուռ,

Չարացած դեմքով չանչ արավ նրան —

Եվ ինքն էլ իր հին շորերն հանելով,

Մտավ անկողին: —

Սենյակի մթնում

Խոր լռության մեջ այդ գիշեր երկար

Մտածում էր նա՝ աչքերը հառած

Մութ առաստաղին: — Եվ սրթսրթալով

Երբ վերջապես նա աչքերը փակեց

Եվ քունը՝ խոնավ, գգվող թաթերով

Սկսեց իջնել նրա աչքերին, —

Դեռ հնչում էին նրա ականջին

Ամեհի խոսքեր ու ոտնաձայներ,

Կրակներ էին իր դեմ կայծկլտում —

Եվ մթության մեջ թվում էր նրան,

Թե իր հոգնաբեկ մարմնի վրայով

Դոփելով անցնում, անցնում են անվերջ

Հայրոյի նման ածխադեմ մարդկանց

Երկաթյա գնդեր, — գնում են դեպի

Երկաթից, կամքից ու աշխատանքից

Կոփվող մի աշխարհ

Իսկ առավոտյան,

Երբ եկավ կրկին նա գրասենյակ

Քնատ էր դեմքը, դժգոհ ու մռայլ.

Գիշերը կարծես եղել էր քեֆի

Եվ այժմ ծանր էր գլուխը, սիրտը

Խառնում էր կարծես — եւ աշխարհը ողջ

158

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!