28.03.2020 Views

ՆՈՐՔ 2017-III

2017-3

2017-3

SHOW MORE
SHOW LESS

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

ԳՈՒՅՆԵՐ

Վարարող ջրի գույնն եմ վերցրել,

Որ ներկեմ կյանքը գույնով խելագար,

Ամեն անցորդի հոգին եմ ջրել,

Որ հոգու գառը դառնա վազող գայլ:

Ծաղկի թագուհու կարմիրն եմ շնչում,

Եվ համբուրում եմ գույնով կրակի,

Փոթորկի նման գիշերում ճչում,

Արթնացնում մեռած կաթիլը կրքի:

Առյուծի դեղին մորթին եմ հագել

Ու մռնչալով վազում աշխարհում,

Այն հոգիների դռներն եմ թակել,

Ովքեր վախից են թաքնված լռում:

Հագել եմ նաև թիկնոցը մթի

Եվ չղջիկներին ընկեր եմ դարձել,

Դարձել եմ մրրիկ ու քնած խղճի՝

Հոգին ավերող քամիներ սանձել:

Ծառերի կանաչ գույներն եմ հագել

Ու փռվել ամեն անցորդի ճամփին,

Մոլախոտերն եմ կյանքում հավաքել,

Հոգու թրթիռով տրվել կանաչին:

Սպիտակն եմ սիրով հողերին ցանել,

Որ կարապի պես ամպերում ճախրի,

Նվեր եմ բերել լուսե երազներ,

Բերել եմ մաքուր գիրքը ծիծաղի:

Առյուծի գույնով արևն եմ վառում`

Ջրերի գույնով հազիվ թե վառվի,

Կարապի գույնով կարմիրն եմ մաքրում`

Կրակի գույնով դժվար մաքրվի:

85

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!