28.03.2020 Views

ՆՈՐՔ 2017-III

2017-3

2017-3

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՍԱՅԱՆ

ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ

ՈՒ ՉԱՐԵՆՑԸ

20-րդ դարի առաջին կեսը գրական-մշակութային գլոբալ զարգացումների ու միտումների

մի ամբողջ դարաշրջան է, որի մասին հստակ պատկերացումներ կազմելու

համար նախ պետք է ընկալենք «մշակութային ճգնաժամ» եզրույթը։ «Մշակույթի ճգնաժամ»

իրավիճակային սահմանումը ճշգրտելու հասկացություն է, որն ի հայտ է

գալիս մշակույթի և վերջինիս ինստիտուցիոն համակարգի խզման և հասարակական

կյանքի կտրուկ շրջադարձի արդյունքում։ Մշակույթի կայացման հարցում

հսկայական ազդեցություն ունի հոգևոր-մշակութային արժեքների և իրական կյանքի

բախման պրոցեսը։

Մշակութային արժեքային համակարգի և արվեստակիրների ստեղծագործական

ոգու ներուժը 19-րդ դարի վերջերից աստիճանաբար սկսեց սպառվել, հոգևոր

արժեքները սկսեցին իրենց դիրքերը կտրուկ թուլացնել հասարակական կյանքում,

և հասարակությունը ենթագիտակցորեն հանձն առավ իր հոգևոր արժեքների բավարարումը

գտնել արվեստի և մեծ մասամբ գրականության մեջ։

Գիտությունը զարգանում էր, գրեթե բոլոր առաջադեմ երկրներում տեղի էր ունենում

գիտատեխնիկական հեղափոխություն, կատարվում էին մարդկանց կյանքը

կտրականապես փոխող գիտական հայտնագործություններ, որոնք շատ կարճ ժամանակում

դառնում էին հանրության սեփականությունը, մտնում սովորական

մարդկանց կենցաղ։ Երկաթգիծ, հեռահաղորդակցման միջոցներ, էլեկտրականություն,

լուսանկարչություն, կինեմատոգրաֆ։ Այս գիտական ձեռքբերումները չէին

կարող չմտնել նաև արվեստի դաշտ (կամ արվեստը սկսեց աստիճանաբար ներթափանցել

գիտական հայտնագործությունների դաշտ)։ Արվեստն ու մասնավորապես

գրականությունն աստիճանաբար սկսում էին ենթարկվել համընդհանուր փոփոխություններին։

Գիտության և արվեստի այս մերձեցումը սկսվել էր դեռ վերածննդի

դարաշրջանից․ արվեստը լքեց իր «անհասանելի» բարձր դիրքը և թափանցեց սովորական

մարդկանց՝ գյուղացիների, քաղաքաբնակների, բանվորների կյանք։

Եթե մինչև 18-19-րդ դարերը մարդիկ վերածննդի հանճար Միքելանջելոյի կողմից

ստեղծված Դավիթի արձանը տեսնելու համար պետք է այցելեին Ֆլորենցիա, ապա

այժմ նրանք հնարավորություն ունեին «Դավիթին» տեսնել լուսանկարի վրա։ Եթե

Շեքսպիր կարդալու համար պետք է մեծ ջանք թափեին, որպեսզի ձեռք բերեին հան-

112

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!