28.03.2020 Views

ՆՈՐՔ 2017-III

2017-3

2017-3

SHOW MORE
SHOW LESS

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

ԱՐՁԱԿ ՍԵՐԳԵՅ ԱՂԱՋԱՆՅԱՆ

ամուսնու մտածածին միջամտելը: «Թող անի, ինչ ուզում ա,- որոշել էր ի վերջո:- Եթե

գնալու մտադրությունը չփոխի, գոնե աչքը չի մնա թողածի վրա ու նոր տեղում

ավելի հանգիստ կապրի»: Բայց Արամի ինքնամոռաց հետևողականությանը նայելով`

սկսել էր անհանգստանալ նրա համար: Ոչինչ այլևս աչքին չէր գալիս, միայն թե

Արամին բան չպատահի:

Այդ մտավախությամբ էր, որ մի իրիկուն, երբ Արամն արդեն համարյա ավարտել

էր պարսպի շինարարությունը և պիտի սկսեր եկեղեցունը, Հասմիկը զգուշորեն

խոսք գցեց.

- Քո ինչի՞ն ա պետք եկեղեցին: Էս երկրում ինչն ա շատ` եկեղեցին, մեկով ավել,

մեկով պակաս… Արի ձեռ քաշի: Քեզ չես խղճում, գոնե ինձ ու էրեխեքին խղճա…

Էլ չկարողացավ շարունակել ու նախապես մտածածն էլ մնաց չասված: Անձայն

մղկտաց, ինչպես միայն անճարակ կինը կմղկտա:

- Իզուր մի տանջի քեզ՝ ասել եմ ու կանե՛մ: Եկեղեցիս կվերջացնեմ, հրացանս թանգարան

կհանձնեմ, հորս թողած գրքերն էլ կանգառի Հայկուշին կտամ: Թող տոպրակ

սարքի, սեմուշկա ծախի: Մենք էլ Ռուսաստանի ճամփեն կբռնենք…

Ընթրիքի սեղանը մտազբաղ հավաքող Հասմիկը չէր կարողանում խաղաղվել:

Կանացի բնազդով զգում էր, որ Արամը մինչև վերջ չի ասում մտքին եղածը, չէր հավատում,

որ նա կգնա տղայի մոտ ապրելու:

Ի՞նչ աներ` չգիտեր: Մեկի միջամտությունն էր պետք: Շատ կուզեր, որ տեգրը

մահացած չլիներ: Ափսոս՝ խելոք, գրագետ մարդ էր, կկարողանար Արամին դարձի

բերել: Գուցե՝ տա՞լը… Ապրուստի հոգսով ծանրաբեռնված մի կին էլ նա էր, ի՞նչ կարող

էր փոխել… Հարևանների, ծանոթների մեջ էլ չկար մեկը, որին արժեր դիմել:

Նրանց համար Արամն ընդամենը խոսք ու զրույցի թեմա էր: Իսկ որոշների հետաքրքրասիրությունն

այնքան ակտիվ ու ծաղրական էր, որ միայն նյարդայնություն էր

ավելացնում:

Ի՞նչ աներ…

Ի վերջո որոշեց, որ ամենահարմարն իրենց խնամին է` Վահանը: Համոզված

էր, որ նրան գոնե կհաջողվի Արամին բան հասկացնել: Միայն թե պետք է այնպես

կազմակերպել, որ ամուսինը գլխի չընկնի:

Ու Հասմիկը գտավ հարմար պահն ու արցունքախառն խոսքերով ամեն ինչ

պատմեց աղջկան:

Երկու օր հետո, երեկոյին մոտ, դարպասից ներս մտնելուն պես Վահանը ձայն տվեց.

- Արա՜մ, Հասմի՜կ: Ո՞ւր ես, իմ ախպեր Արամ:

Հասմիկը սպասեց ներսում` լուսամուտի տակ, մինչև Արամն ընդառաջ կգար

Վահանին: Հետո, երբ տեսավ, թե ինչպես են գրկախառնվել, նորից համոզվեց, որ

նրանք իրար համար շատ ավելին են, քան սովորական ընկերները կամ խնամիները:

Ուրախացավ. ուրեմն ճիշտ է վարվել Վահանին տեղյակ պահելով:

- Էս ո՞նց ըսենց հանկարծ,- հարցրեց Արամը:

- Քաղաքում մի երկու մանր-մունր առևտուր ունեի: Բայց որ եկել էի, հո առանց

ձեզ տեսնելու չէ՞ի գնա:

58

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!