28.03.2020 Views

ՆՈՐՔ 2017-III

2017-3

2017-3

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

որի ընթացում ինքն իրեն զգում է աշխարհի ամենաուժեղ ֆուտբոլային ակումբի

մի մասնիկը՝ շոշոփելի, ռեալ… և Ռեալի վերնաշապիկն այդ րոպեներին միավորում

է սրահում գտնվող մարդկանց, դարձնում միասնական ֆուտբոլային թիմ, ինքն էլ

դառնում է թիմի կապիտանը, երբ մեկ էլ միահամուռ «գոոո՜լ»-ը երկարում, ծավալվում

է ու բաժակների մեջ լցվող գարեջրի պես պղպջում ոսկեփայլով․ գոոո՜լ…

- Հարևանները կբողոքեն,- ամուսնուն կամացուկ զգուշացնում է Լիլիթը։

- Է՜..․- վերից վար շրմփում է Վրեժի բարիտոնն, այս անգամ հետևյալ ստուգաբանությամբ․

ֆուտբոլի ժամանակ գոռոցները ոչ միայն թույլատրելի, այլև պարտադիր

են: Հաջորդում է նոր, ավելի բարձր «գոո՜լ»-ն ու Վրեժի աչքերը փայլում են ուրախությունից`

սպասված խաղալիքը նվեր ստացած երեխայի աչքերի պես:

- Ձերոնք ֆուտբոլ խաղու՞մ են,- հարցնում է հարևան Ֆերնանդոն առաջին

խաղակեսից հետո:

- Մերոնցից միայն ես եմ «ֆուտբոլիստ»,- կատակում է Վրեժը,- մյուսները շախմատիստ

են։ Մենք խաղի արդյունքն առաջին քայլից արդեն գիտենք, դաշտով մեկ

վազվզելու կարիք չկա։ Մերը խելքի ֆուտբոլ է...

Խաղից հետո սրահը դատարկվում է ու թագավորական ակումբի վերնաշապիկը

հանգրվանում է դրամարկղի կողքի դարակում` Պարույր Սևակի հատորյակի

կողքին: Հը՜մ`Ռեալը քմծիծաղով նայում է Սևակի հին, մաշված ու գույնը գցած

կազմին․ «նույիսկ կաշվից չի», մինչդեռ ինքը թագավորական ակումբի տարբերանշանն

է կրում: Սևակը լռում է․․․ Ու մութ փակ դարակում քնում են կողք-կողքի հայ

գիրքն ու իսպանացի վերնաշապիկը։ Մեկն իր լեռների պարն է տեսնում, մյուսը լիգայի

գավաթի ոսկեփայլը վայելում` ռեստորանի կաթնագույն լույսի մեջ...

…Լիլիթը ներս ու դուրս էր անում, աթոռներն էր տեղաշարժում, դասավորում, որ

դստեր մտնելու պահին հասցնի մի ժեստով զգուշացնել հոր տրամադրության մասին:

ժամանակը լցնելու համար գնաց, բերեց դույլն ու հատակի ջնջոցը: Քամեց իր

հոգնությունը, որ խառնվեց իսպանական ջրի կաթիլներին, ու հայավարի պոկեց

հատակի փոշին, հետն էլ՝ դրոշմված խառը ոտնահետքերը: Հետո նորից ու նորից

էր շփում՝ այնքան, մինչև սալահատակը կորցրեց օրվա հիշողությունը, ազգային

պատկանելությունն ու փայլեց շուկայի ձեթած խնձորի հայելային ժպիտով: Հետաքըրքիր

գորշ հեղուկ էր հավաքվել դույլի մեջ` հայի հոգնության ու իսպանական ժամանցի

խառնուրդ, որ իրարից անջատ, իրար հետ չձուլվելով, մի քանի րոպեում կառանձնանան՝

մեկը կնստի հատակին, մյուսը փրփուրով կծածկի դույլի երեսը: Լիլիթը

սակայն ցանկություն չուներ երկարաձգել ջրային այս երկխոսությունը: Մի

քանի րոպեից դատարկ դույլը դրվեց տեղը:

Վրեժն էլ անցավ հաջորդ օրվա համար միս ջարդելուն. վերցրեց մի մեծ կտոր,

շուռումուռ տվեց ձեռքի մեջ, որ հյուսվածքի ուղղությունը գտնի: Դանակը ոսկերչական

ճշտգրտությամբ ձևատում էր միսն ու առանձնացնում տարբեր նշանակության

ու համային արժեքներով պատառները, որ հետո` անուշահամ ճաշաբաժին

դարձած, պիտի հագեցնեն իսպանախոսների քաղցն ու հրամցնեն նոր գաստրոնոմիկ

վայելքներից առավելագույնը...

41

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!