28.03.2020 Views

ՆՈՐՔ 2017-III

2017-3

2017-3

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

ՊՈԵԶԻԱ ԱՐՇԱԿ ՍԵՄԻՐՋՅԱՆ

ԱՐՆԱՀԵՂ ՏԱՆԳՈ

Կայծակի նման մի ակնթարթում,

Մարեցին բեմի բոլոր լույսերը,

Ու մթնած բեմում արյուն էր կաթում,

Եվ թնդում էին հզոր ծափերը:

Բացվում է բեմը ու նրա խորքում,

Կիսամերկ աղջիկ՝ ժպիտը դեմքին,

Արյունն ու հուրը իր խենթ հայացքում,

Խելագար փարվեց իր պարող զույգին:

Եվ հնչեց տանգոն՝ կայծակի ձայնից,

Մեղեդին ձուլվեց հայացքին նրանց,

Խելահեղ ճիչեր լսվեցին բեմից,

Ուր վարարում էր խենթ կիրքը անսանձ:

Բեմի արյունն էր աղջիկը հագել,

Ու կարմիրով էր զույգին լվանում,

Հոգու կրքով էր տղային գրկել,

Եվ հնչյուններն էր խելագար խմում:

Շքեղ պարուհին կրքի զոհ դարձավ,

Պատռեց զգեստը ու նետեց գետնին,

Իր խենթ պոռթկումից զույգն անէացավ,

Կիրքը նվիրեց գժված մարմնին:

Հնչում էր տանգոն ու արնոտ ճիչով,

Զույգ մարմինները տապալում գետնին,

Հանդիսատեսն էլ սառած հայացքով,

Զոհ դառնում պարի ամեն հնչյունին:

Տանգոն դարձել էր էրոտիկ մի պար,

Սերն էր թափառում՝ արյուն խմելով,

Եվ թռչկոտում էր կիրքը մոլագար,

Շքեղ տանգոյի խենթ հնչյուններով:

Ու չէր դադարում տանգոն արնահեղ,

Աղջիկն էր զույգին փաթաթված ճչում,

Տղան էլ փարված մարմնով ահեղ,

Կրքից ոռնում էր ու արյուն շնչում:

Տղան պարուհու մարմինը գրկեց,

Երբ որ վերջացավ տանգոն խելագար,

Արնոտ մարմնին արցունքներ թափեց,

Մարմնին վառված, ուր էլ կիրք չկար:

82

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!