28.03.2020 Views

ՆՈՐՔ 2017-III

2017-3

2017-3

SHOW MORE
SHOW LESS

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

Ամեն ինչ պարզ ու հասկանալի էր. ինքը հո լավ գիտեր Անդոյին, նրա ապրած կյանքը:

- Դե․․․- ընկերոջ գունատ դեմքին նայելով ասաց Արմանը։- Ճարահատյալի հիմարություն

ես արել, ու քեզ քո տեղն են ցույց տվել: Ոչինչ, սրանից հետո խելքդ գլուխդ

հավաքած կապրես:

- Արդեն հավաքել եմ,- հոգնած արձագանքեց Անդոն:- Ես գիտեի, որ իմպեսները

նրանց աչքում ոչինչ են, բայց հիմա ինքս իմ աչքում էլ եմ ոչինչ:

- Մեղավորը դու ես,- նրան սթափեցնելու համար չոր տոնով շարունակեց Արմանը:-

Հաշվի չես առել, թե ինչ հանգամանքներում ես ապրում, հաշվի չես առել,

որ քո համար արժեքավորը պահանջարկ չունի, որ քո ուզածն էս կյանքում հնարավոր

չի, որ քո օրվա հացն ուրիշ ձևով պիտի աշխատես…

Քանի նա խոսում էր, Անդոն հիշեց, թե ինչպես էր դռնեդուռ ընկել մասնագիտական

աշխատանք գտնելու համար: Երազանքը որևէ քոլեջում կամ դպրոցում

կերպարվեստ դասավանդելն էր: Աշակերտների հետ սիրով կաշխատեր, բոլորին

լավ նկարիչ կդարձներ… Բայց չեղավ: Ամեն տեղ լսեցին, հետո ժպտալով ճանապարհեցին,

թե` գնա ու մեր զանգին սպասի…

Արմանը լռեց: Հասկացել էր, որ ասվածը բավական է ու մի քիչ էլ որ խոսի, Անդոյի

աչքում սեփական կյանքը վերջնականապես կարժեզրկվի։ Հետո գործնական տոնով

ավելացրեց.

- Լավ, իրար հետ մի կտոր հաց ուտենք, հետո կասես, թե ինչ ես մտադիր անելու:

Անդոն ուտելու ցանկություն չուներ: Դժվարությամբ փոխեց դիրքը, որ մեղմի

մեջքի ցավը․

- Մինչև մորս մահը` չգիտեմ: Մորիցս հետո` գիտեմ ինչ եմ անելու:

Պահարանի վրա ուտելիքը դասավորող Արմանը հետաքրքրվեց.

- Եվ ի՞նչ ես անելու տիկին Քնարիկից հետո:

- Տունը ծախելու եմ:

- Որ ի՞նչ։ Ունեցած-չունեցածդ էդ տունը չի՞:

- Որ մի սենյակ վարձեմ, գտնեմ քաղաքի ամենամեծ սուպերմարկետը, ամեն օր

մսեղենի, ձկնեղենի ու խմիչքի բաժիններից տեսակ-տեսակ բաներ առնեմ, կուշտ

ուտեմ ու խմեմ, խմեմ ու ուտեմ…

- Որ ի՞նչ…

- Որ հասկանամ, թե անընդհատ կուշտ ուտող-խմող մարդիկ ի՞նչ գույներով ու

ձևերով են տեսնում կյանքը:

Արմանը նայեց Անդոյի աչքերի մեջ ու սկսեց քայլել հիվանդասենյակով.

- Գլուխդ հիմարություններով ես լցրել, դրա համար էլ էս օրին ես:

Հետո կանգնեց Անդոյի դիմացն ու խոսեց կարգադրելու նման:

- Լսի, թե ինչ եմ ասում: Բժշկին կխնդրեմ, որ քեզ վաղը դուրս գրի՝ էսօր դեռ մնա,

որ մի քանի ասեղ էլ սրսկվես-կարգավորվես: Ես շուտով Ռուսաստան եմ գնալու: Եթե

ընկերոջս առաջարկած դիզայնի գործը ստացվի, երևի մի տարի կմնամ: Արվեստանոցի

բանալիները կտամ, աշակերտներիս էլ` հետը: Նկարչության պարապմունքները

կշարունակես, նոր խումբ կհավաքես, ամիսը մի քանի կոպեկ կաշխատես:

73

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!