28.03.2020 Views

ՆՈՐՔ 2017-III

2017-3

2017-3

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

Տեսնում էր, սակայն՝ անհասկանալի

Ինչ-որ պատճառով՝ նա չէ՛ր հասկանում

Մինչեւ այս գիշեր... Առաջին անգամ

Այդ հաշվետարը, այդ մարդը փոքրիկ,

Որ ապրել էր միշտ իր փոքրիկ, ճղճիմ,

Չնչին հոգսերով, — առաջին անգամ

Իր անաստղ կյանքում զգաց նա կյանքի

Աճումն, ահռելի ընթացքը, — նրա

Երկաթ քայլերի դոփյունն անհողդողդ: —

Այնտեղ, մշուշում, տեսնում էր նա մի

Հսկա գործարան... Քաղաքում հեռու,

Ուր չի եղել նա իր կյանքում երբեք,

Որից բյուրավոր վերստեր են իրեն

Բաժանում, — այնտեղ, քաղաքում այդ մեծ,

Որ առաջնորդի անունն է կրում

Բազմությունների այս արեւակամ, —

Տեսնում էր այնտեղ նա կրակներ բյո՛ւր,

Աստղերի նման փայլող կրակներ,

Որոնց շուրջն անդուլ եռում են այս մեր

Հայրոյի նման ածխադեմ մարդկանց

Հոծ բազմություններ... Այդ կրակներից

Ձգվում են ահա դեպի խորքը այս

Հեռավոր երկրի — կրակե թելեր: —

Ձգվում են թելեր ոսկեցոլ աստղի

Շողերի նման: — Երբ նայում է մարդ

Կիսախուփ աչով հեռու աստղերին —

Այդպիսի ահա ոսկեցոլ թելեր,

Ձգվելով այդ ջինջ, պայծառ աստղերից՝

Կապում են մարդու հայացքը նրա՛նց,

Այդ ջինջ աստղերին: — Առաջին անգամ

Նա զգաց այդ պիրկ, անմար թելերի

Գոյությունը — եւ աշխարհը նրա

Աչքերին հանկարծ լայնացա՜վ, ձգվե՜ց,

Դարձավ անսահմա՜ն, անծի՜ր, անեզե՜րք,

Երկնքի՛, հոգո՛ւ եւ տիեզերքի՛

Նման անեզերք: — Թեթեւ քայլերով

Տուն հասավ, թակեց նա դուռը: — Քամին

Շաչում էր դեռ թունդ, թռչում սանձարձակ:

Գիշեր էր արդեն, երբ վերադարձավ: —

Արագ մտավ տուն: — Կինը հարցական

157

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!