28.03.2020 Views

ՆՈՐՔ 2017-III

2017-3

2017-3

SHOW MORE
SHOW LESS

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

ԱՐՁԱԿ ՍԵՐԳԵՅ ԱՂԱՋԱՆՅԱՆ

սարդին: Նա գլուխը հետ ու առաջ էր շարժում ու ռիթմին համապատասխան շեշտելով

բառերը` երգն արտասանության էր վերածում:

Միջանցքում հայտնվեց նաև վարորդ Ժորան ու հարձակվեց Սեդուլիկի վրա.

- Հենց հիմա ռադդ քաշի ստեղից, ա՛յ երջանիկ:

Երիտասարդը դադարեց երգել, նիհար բարձրահասակի իր վերևներից շեղ-շեղ

նայեց Ժորային ու մատը թափ տվեց.

- Խելո՛ք մնա, թե չէ գեներալ քեռուս կասեմ՝ գլուխդ կջարդի:

Լսվեց հավաքվածների ծիծաղը: Վարորդն ավելի ջղայնացավ.

- Քեզ ասում եմ՝ ռադդ քաշի՛, թե չէ…

Բռնեց երիտասարդի թևն ու փորձեց քարշ տալ միջանցքով դուրս: Մոտակա

սենյակից դուրս եկած կինը կանգնեց նրանց առաջ` ձեռքին մի խաչապուրի:

- Սպասեք,- ասաց ու իր ընդմիջման ուտելիքի մնացորդը տվեց երիտասարդին:-

Գնա կեր:

Սեդուլիկը զույգ ձեռքերով խաչապուրին մոտեցրեց դեմքին ու նորից դայլայլեց.

Ա՛րի, ա՛րի դու ինձ մոտ

Ե՛ս քո տե՛սքին եմ կարոտ...

- Դե գնա՛,- հրամայեց Ժորան:

Երիտասարդը հասավ միջանցքի վերջին, շրջվեց ու սպառնաց.

- Ես քո ակերը ծակելու եմ… Հա՜, ծակելու եմ…

Սեդուլիկի հեռանալուց հետո շատ ժամանակ չէր անցել, աշխատողները ցրվել

էին սենյակներով, երբ հանկարծ հիմնարկով մեկ կնոջ տագնապալից ձայն տարածվեց.

- Շու՛տ արեք, սրտի դեղ հասցրե՛ք, «Շտապ օգնությու՜ն»...

Մարդիկ դուրս թափեցին, հիմնարկն արագորեն համակվեց վալոկարդինի

անշփոթելի հոտով:

Տղամարդիկ խմբվեցին միջանցքի վերջում` ծխողների շուրջը: Պետին տեղեկացրին,

որ «Շտապ օգնություն» են կանչել:

Վատացողը երիտասարդ կին էր` Աիդան: Բոլորն էլ ընդհանուր առմամբ տեղյակ

էին նրա խնդրին. ամուսինն արդեն երկու տարուց ավել Ռուսաստանում էր` անտերանօգնական

թողնելով երկու փոքր երեխաներին, որոնցից մեկն ի ծնե հաշմանդամ

էր: Հակառակ կնոջ խնդրանք-հորդորներին, չէր վերադառնում:

«Շտապ օգնությունը» չուշացավ: Բժիշկն արեց իր գործն ու վստահ լինելով, որ

վտանգն անցել է, գնաց: Դրանից հետո պետը մտավ աշխատակցուհուն տեսնելու:

Աիդան թեք ընկած էր բազմոցի մի անկյունում: Սենյակի լուսամուտը բաց էր, բայց

նրա ընդհատ շնչառությունից դժվար էր գլխի ընկնել`օ՞դը չի բավականացնում, թե՞

ուզում է, բայց չի կարողանում լաց լինել: Երբ պետը ներս մտավ, կանանցից մեկը

փորձեց Աիդային օգնել, որ նստի:

- Թողեք, ինչպես իրեն է հարմար,- կանխեց պետն ու կանգնեց դիմացը:

Աիդայի դեմքին գույն չէր մնացել, աչքերում ոչ մի արտահայտություն չկար, և

հասկանալի չէր` տեսնու՞մ են, թե՞ ոչ:

52

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!