28.03.2020 Views

ՆՈՐՔ 2017-III

2017-3

2017-3

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

ԱՐՁԱԿ ՍԵՐԳԵՅ ԱՂԱՋԱՆՅԱՆ

- Հա, Անդրանիկ ջան,- լսեց մոր թույլ արձագանքը:

Գնաց դեպի ննջարան, վառեց լույսը:

- Ո՞նց ես,- հարցրեց,- հիմա քեզ ուտելիք ու դեղ կտամ:

- Դու կեր, հետո,- սովորականի պես ասաց մայրը:

Տան եղածը երեկ երեկոյան իրար վրա էր հավաքել ու ճաշանման ինչ-որ բան

դարձրել: Տաքացրեց, մի կտոր հացի հետ տարավ մորը: Օգնեց, որ թիկնի բարձին,

ափսեն զգուշորեն դրեց գոգին գցած սրբիչի վրա:

- Կեր,- ասաց ու սպասեց:

Մայրը դողդողացող ձեռքն առավ գդալը:

- Օգնե՞մ,- հարցրեց:

- Չէ, կուտեմ, գնա դու էլ կեր:

Մայրը երբեք չէր դժգոհում, չէր խնդրում ավելին, քան ինքը կարողանում էր

անել: Դատապարտվածի հաշտություն էր․․․

Անդոն գնաց խոհանոց: Մի կտոր հաց վերցրեց, սկսեց ծամել: Գիտեր, որ դեռ

մի քանի ձու և կարտոֆիլ կա: «Բա վա՞ղը…»- մտածեց ու հացի կտորը շպրտեց սեղանին։

Խոհանոցից անցավ պատշգամբ: Չգիտեր՝ ու՞ր փախնի այս տան դեռևս մի

կյանք առաջ մաշված, անպետքացած կահ-կարասուց, գույնը վաղուց կորցրած պատերից,

քայքայված հատակից, ճաքճքած լուսամուտներից, որոնց փեղկերը բացելուց

հետո հնարավոր չէ նորից տեղը գցել... Չգիտեր` ու՞ր փախնի իր կյանքից:

Քաղաքը լի էր լույսերով, մեքենաների ղժղժոցով:

Շրջվեց, որ ներս մտնի: Աչքով ընկան պատի տակ շարված նկարների շրջանակները:

Կտրուկ շարժումով բոլորը վերցրեց, բոյով մեկ բարձրացրեց ու շրխկացրեց

հատակին:

- Չե՛մ ուզում․․. Պետքս չե՛ք,- ֆշշացրեց ու ոտքով խբեց-ցրեց պատշգամբով մեկ

շրջանակների կտորտանքը:

- Չե՛մ ուզում, չեմ ուզու՜մ…

Ականջին հասավ մոր տագնապը:

- Բան չկա, մի անհանգստացի,- պատասխանեց հնարավորին չափ զսպվելով:

Երբ ներսը մի քիչ խաղաղվեց, մտավ մոր սենյակը, վերցրեց ափսեն, մեկնեց ջրով

բաժակը, դեղը, հարցրեց.

- Լվացվել կուզե՞ս:

- Պետք չի, Անդրանիկ ջան: Որ ուզեմ, ինքս մի կերպ տեղ կհասնեմ…

Նորից հիշեց, որ արդեն մի քանի շաբաթ է, ինչ մորաքույրն իրենցով չի հետաքըրքրվել,

չի գալիս: Էլի ափսոսեց, որ քույր չունի․․․ Մոր համար միացրեց դեռևս

սովետական տարիներից մնացած ու համառորեն չփչացող հեռուստացույցը, բաժակն

ու ափսեն վերցրեց, գնաց խոհանոց: Հետո վերադարձավ միջանցք, կանգնեցմնաց

մտքերի մեջ: Կտրուկ հետ գնաց, սեղանին փռված ներկ ու թղթերի մեջ փընտրեց,

գտավ դպրոցական մի տետր: Ձեռքն առավ պատահած գրիչն ու սկսեց գրել.

«Գերշահագործվելուց փչանում են լափելու ձեր գործիքներն ու մարսելու միջոցները,

որից հետո ձեր մեջ կսկսի ոռնալ անիմաստ գոյության դատարկությունը: Այդ

68

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!