28.03.2020 Views

ՆՈՐՔ 2017-III

2017-3

2017-3

SHOW MORE
SHOW LESS

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

Դե մենք էլ գրեթե ընտանիքի անդամ ենք...

Քեռի Մայիսի խորովածն առանձին մի երգ է:

Նախերգանքը՝ շուկան է, ուր վաղ առավոտը

քեռի Մայիսի թարմ միս ընտրելն է․

բծախնդիր, խոժոռված փնթփնթում է, թե՝ ուշ ենք եկել, ընտրություն չկա։

Հետո․ բադրիջան-մադրիջան, լոլիկ-մոլիկ ու խոտ-համեմունք...

Ճաշից հետո էլ մեղեդուն միանում է ածուխը՝ Ռոբսոնի, Արմսթրոնգի

կամ թեկուզ Էլինգտոնի նման սև մանգալին,

իսկ Մայիս քեռին՝ դիրիժոր Հերբերտ ֆոն Կարայանի տեղում է:

Ապոթեոզ․ հյութալի խոզի խժռում՝ մադրիջան-մոլիկի համեմված սոուսով,

տանտիրոջ պահեստից տնական գինով՝

Միշա (տեղի բարբառով) քեռու և Օլյա` նրա սևաչյա տիկնոջ

պատվին կենացներով առատ մեծարում․․․

Այսպիսի մի երգի առիթով կեսգիշերը մինչև բաժանվում ենք՝

քնելու ուղեկցող պատմություն լսելով. թե ինչպես վաթսունականներին

դատախազից փախփխող քեռի Միշան

չորս տարի ապրեց արևմտյան Ուկրաինայում,

քանի դեռ Անապայում կալանք էր սպառնում վեցամյա՝

մի բանի համար, ինչն այսօր բարեգործություն է համարվում:

Թերևս, մեր այս տարօրինակ կյանքի մասին խոհերին

անապյան տապը իսկի չի տրամադրում...

IV

Անապյան արևը կիզում էր և տրամադրում`

միայն երկարատև հանգստի, երբ շոգից ուժասպառ՝

Կազակների շուկայից հասած բալը շալակած,

ծանոթ ճանապարհով տուն վերադարձանք,

և սուսիկ-փոսիկ Ռիտան ասաց․ պապը մահացավ...

Հայ կանայք սև շորեր հագան,

տղամարդիկ` մռայլ ծխելով տեղավորվեցին նստարաններին, որ սպասեն,

մինչև որոշում կայացվի․

ե՞րբ թաղեն՝ կարգով թե՞ մի փոքր ուշ․

երկու եղբայրներն էլ Թբիլիսիում են՝ մինչև մուտքի վիզա ստանան,

մինչև գան-հասնեն, դրանից էլ բացի՝

մահվան թուղթը հազիվ վաղվա կեսօրին կտան...

Հաջորդ առավոտ լայն բացվեց դարպասը,

և՝ հետը անպետք իր համար փաստաթուղթը բերած,

Քեռի Միշան դարձավ իր վերջին գիշերվա օթևան․․․

101

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!