28.03.2020 Views

ՆՈՐՔ 2017-III

2017-3

2017-3

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

բոլորին փառք բերեցին, նրան` թշնամիներ: 80-ականներին Էլվինային էլ բաժին հա-

սավ տնային կալանքը: Դժվար էր նրա մեջ խեղդել արարումը. նա շարունակում էր

երգեր գրել…

Քաղաքիդ լուսաբացն եկավ առանց քեզ… Եկավ ու նստեց վերմակիդ աջ փեշին:

Ձեռքին սկուտեղ կար, սկուտեղի վրա` սուրճի բաժակ ու մի մետաղե դատարկ մոխրաման:

Գլանակդ մոխրացել էր մատներիդ արանքում ու քո մասին պատմություն

էր սուլում: Լուսաբացը կռթնել էր վերմակիդ, տաք թրջոց դրել ոտքերիդ:Գիշերը քեզ

համար խաղաղ էր:

Դու քնած ես անշարժ, էգառյո´ւծ ու սպասում ես աներևույթ որսիդ…

Աշխարհը պտտվում է: Գալիլեյը չէր սխալվել: Երկրագունդը կլոր է: Գալիլեյին

այրեցին, որովհետև չէր սխալվել: Հռոմի պապը հանուն բարեգործության կամ բարեգործի

պիտակի աճուրդի է հանել ճերմակ «լամբորջինին»: Աշխարհը շարունակում

է պտտվել: Պիտակը նորաձև է: Պիտակը միշտ էլ նորաձև է եղել: Տիեզերքում

նոր մոլորակներ են հայտնաբերվել: Աստղագիտության ժամին իմ սերտած

դասն այսօր ժամանակավրեպ է: Մարդիկ այլևս քայլել չեն սիրում: Մարդիկ սիրում

են հարյուր մետր ճանապարհն անցնել իրենց քառանիվ կենդանիներով: Ամենուր

սիգար է, օղու դատարկ շիշ ու կոկ: Ամենուր ծուխ է ու գերեզման: Դարի աղվեսդոկտորները

չեն կամենում բուժել մեռնողների ցավը. թանկ ու եկամտաբեր են

քիմիական հաբերը: Ամուսնանալն ակտուալ չէ. աշխարհի «պապաներին» ձեռըն

տու չէ մարդկության աճը: Սպիդը չի´ բուժվի: Այդպես պե´տք է: Խնձորի սերմից

տանձ են քամում վերին օրենքներն ատողները:

Երկիրը նեղում է մարդուն:

Մարդը նեղում է երկրին:

«Բաժանորդն անհասանելի է, խնդրում ենք փորձել մի փոքր ուշ…»

23

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!