28.03.2020 Views

ՆՈՐՔ 2017-III

2017-3

2017-3

SHOW MORE
SHOW LESS

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

ճարի գիրքը, այժմ գիտության տրամադրած բազմահազար օրինակներով գըրքերի

տպագրությունը թույլ էր տալիս սեփական գրադարանում ունենալ համաշխարհային

մեծությունների երկերը․ արվեստը դարձավ հանրության լայն շրջանակների

սեփականությունը։

Եթե քրիստոնեության առաջադրած հոգևոր արժեքներն ու գրականության թեմատիկան

միջնադարում սահմանափակվում էին միայն սրբերի վարքագրությամբ կամ

կլասիցիզմի կանոններով ստեղծագործությամբ, ապա մի քանի հարյուրամյակում

գրականությունը (գիտության զարգացմանը զուգահեռ) հասավ մի այնպիսի ճգնաժամային

իրավիճակի, որը հենց գիտական եզրույթով կոչվում է «մշակույթի ճգնաժամ»։

Համաշխարհային գրականության 20-րդ դարի առաջին կեսը (ավելի ստույգ՝

Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների միջակայքում ընկած ժամանակահատվածը)

ընդունված է համարել «Կորուսյալ սերնդի գրականություն», որը

հենց այս բախումների գագաթնակետի գրականությունն է։

Արվեստը սկսեց ձևափոխվել։ Այս ընդհանուր փոփոխությունների «լաբիրինթոսում»

կողմնորոշվելու նպատակով պետք է փորձենք «լաբիրինթոսին» վերևից

նայենք՝ հանճարի ֆենոմենը գտնելու ու նրա սոցիալական-հասարակական դերը

բացահայտելու համար։

Ովքե՞ր էին հանճարները, ու՞մ էին համարում հանճար։ Ի վերուստ բարձրագույն

ինտելեկտուալ ու ստեղծագործական կարողություններով շնորհված անհատների՞ն,

մարդկա՞նց, ովքեր իրենց ուսերին էին տանում ժամանակի ոգին և փոխում

միլիոնավորների կյանքը։ Այո՛, այս հռետորական հարցադրումների որակումները,

թերևս, կարող են բնորոշել հանճարի էությունը, բայց հանրությունը հանճարի

դասին էր «գամում» մեծ մասամբ նրանց, ովքեր բացի իրենց հանճարեղ

ինտելեկտուալ ու ստեղծագործական կարողություններից ունեին «հանճարին» բնորոշ

կյանքի ընթացք՝ պարուրված դժբախտություններով, չարչարանքներով, տանջանքներով։

«Հանճարի» թողած ստեղծագործական ժառանգությունն արյունով ու

հրով էր ներկայանում հանրությանը, մինչև «հանճարը» կհասներ իր պաթետիկ ու

դրամատիկ կյանքի վախճանին։

Հանճարների այս ֆենոմենալ սոցիալական-հասարակական կարգավիճակը

նորություն չէր պատմության մեջ, այն ուներ իր վաղեմի նախատիպը։ Հանճարները

նորագույն այլընտրանքն էին միջնադարի քրիստոնեական սրբերի՝ այն նահատակների,

որոնց մասին կլասիցիստները վարքագրություններ էին գրում, և որոնք բարձըր

էին կանգնած սովորական, «փոքր» մարդուց և կարող էին իրենց ուսերին վերցնել

գերմարդկային բարդությունները։

«Մշակույթի ճգնաժամը» հասարակության հոգևոր արժեքների ճգնաժամն էր,

և հենց հասարակությունն էլ, ինքնուրույն, գտավ իր հոգևոր արժեքների այլընտրանքները։

Հասարակության կողմից որպես իդեալ ու «գերմարդ» ընկալվող միջնադարյան

սրբերի հասարակական դերը զբաղեցրեցին հանճարները ։

Աշխարհահայացքի իր տեսակով, մինչ այսօր հասարակության գիտակցության

և հայ գրականության մեջ զբաղեցրած դիրքով, ստեղծագործական մտքի ֆենոմենա-

113

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!