28.03.2020 Views

ՆՈՐՔ 2017-III

2017-3

2017-3

SHOW MORE
SHOW LESS

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆԴՐԵՅ ՌԱՍՏՈՐԳՈՒԵՎ

հագեցած․ ծովով, քամիով, մագնոլիաների կանաչով,

շիմշատի, սոճու, օշինդրի՝ թուրմ դարձած բույրով,

ծիրանի, կեռասի, սալորի պիրկ պտուղներով,

և ծանր` թարմ մեղրի բերկրալի տարափով,

և մայր մեղվի կրծքի տտիպ կաթով,

վարունգի հյութով, լոլիկի ու բալի արյունով

և խաղողի ողկույզի առաջին քաղցրահամ արցունքով,

սակայն՝ ցածրաձայն ու զգույշ, որ, Աստված չանի,

չարթնանան հանկարծ հարևան մահճակալներին

հոգնած-քնած՝ արևի և հողի նույն հյութով հագեցած մանուկները:

III

Անապյան արևը խաշում է ու չի տրամադրում`

խորհելուն կյանքի ոլորանների մասին,

հատկապես, երբ սեղանի է կանչում ու կոնյակ հայկական լցնում

հյուրասեր տանտերը՝ քեռի Մայիսը,

իբր՝ հիմա այսպիսինը չես գտնի, և կենաց ասում․

մեր առողջության ու լավ հանգստի համար:

Հուլիսյան գրեթե ամենամյա այցերից հետո

արդեն հինգերորդ սենյակում ենք ապրում նրա տան,

որ ամառները՝ սևծովյան մյուս կալվածքների պես

կենվորների քանակով մեղվաբուն է դառնում.

առավոտյան՝ մեղուների նման,

ցանկապատից դուրս են թռնում,

շտապում հագենալ անապյան արևով...

Ներկայիս աչքերով այս փեթակը, թերևս, մյուսների համեմատ

շատ անշուք է. ահա, հարևանն արդեն եռահարկ մի պալատ է շինել,

իսկ քեռի Մայիսինը դեռ մի հարկանի է:

- Ինչ արած,- ինձ ասում է,- ինքնաթիռն այսօր թանկ է...

Ինքն Անապայից ոտքը դուրս չի հանել,

բայց երեխեք-զարմիկներն ու թոռները․․․

Հայերին դարերով են ցրել աշխարհով․․․

Այս ձմեռ ծոռնուհին հիվանդացավ Երևանում՝

բերեցին անապյան նշանավորներին ցույց տան,

բայց նշանավորներն աշխարհիկ են, առանց փող չեն բուժում...

Անցած շաբաթ էլ իրեն հանկարծ ցավը բռնեց՝

հիվանդանոց չպառկեց, իսկ հիմա արդեն լավ է,

համ էլ քենու ծննդյան օրվա տոնն է․․․

100

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!