28.03.2020 Views

ՆՈՐՔ 2017-III

2017-3

2017-3

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

ԱՐՁԱԿ ԱՂԱՎՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՑԵՑԸ

- Մամ, հարևան Քնարն էր եկել, քեզ էր հարցնում, ասեց. հենց գաս` իրենց տուն մտնես:

Ձեռքիս առևտուրը ցած դրի: Հոգնած տուն եմ մտել աշխատանքից, ուզում եմ

նստել գոնե հինգ րոպե: Բայց դե Քնարը կանչում է, ավելի լավ է գնամ, քանի ինքը չի

եկել ետևիցս: Դուռ-դռի հարևաններ ենք, ու թեև ես օրվա մեծ մասը տանը չեմ,

Քնարն առանց ինձ մի բաժակ սուրճն անգամ չի խմում:

- Դուռը ծածկիր, առաջ արի,- լսեցի Քնարի ձայնը: Սենյակում մութ էր:

- Մարդ կա՞ քնած, Քնար, թե հարմար չի` հետո կգամ:

- Ստո՛պ,- հրահանգեց Քնարն այնպիսի տոնով, որ մեխվեցի-մնացի տեղումս.

- Ե՞վ:

- Ցեց ա մտել, մի ժամ ա չեմ կարողանում հանել, ես քշում եմ, ինքը նորից հայտնվում ա:

- Քնար, դու խիղճ ունե՞ս։ Ես հոգնած, հալ չկա վրաս․․․ Մի ցեցի պատճառով ինձ

կանչել-բերել ես:

-Պա՜հ, ոնց որ Վաշինգտոնից ես եկել, տնաշեն, կողքի դուռն ա, էլի:- Ձայնը մեղմեց

ու ավելի խնդրաբար շարունակեց։– Արդեն մի ժամ ա ձեռքը կրակն եմ ընկել... Հիմա

էլ մտել ա պատուհանի ու վարագույրի ձողի արանքն ու՝ ո՛չ էս կողմ, ո՛չ էն...

- Լավ, Քնար ջան,- փորձեցի կատակել,- ցեց ա, եղածը մի բան չի, մի քիչ կթռվռա, կգնա:

- Բա դա ասելու բա՞ն ա, Անուշ, ուրեմն իմ շուբը սրա բաժին ընթրիքը դառնա՞,

դրա համար ե՞մ քսան տարի աչքիս լույսի պես պահել:

Մթությունը քողարկում էր ակամա լայնացող ժպիտս:

Քնարի «շուբը» մեր շենքի սրբությունների շարքին է դասվում, Ամերիկայից հորաքույրն

էր բերել քսան թե քսանհինգ տարի առաջ` ձյունաճերմակ բնական մորթուց

մուշտակ էր, որ էն թվերին մի ողջ կարողություն կարժենար: Մութ տարիներին խեղճ

Քնարս ու՞ր էր գնում, որ սպիտակ մուշտակն էլ հագներ: Մի քանի տարի, հերթով՝

թանգարան այցելելու նման, բոլոր հարևանները եկան, տեսան, «ա՜խ» քաշեցին,

սուրճ խմեցին, հետն էլ Քնարի սարքած անմահական չրերը գովեցին…

Եղբոր հարսանիքին Քնարն առաջին ու վերջին անգամ հագավ իր ձյունաթույր

մուշտակը: Տուն եկավ, կախեց պահարանի պատվավոր արանքում ու բազմաթիվ

նավթալինե տոպրակիկներ կախեց շուրջը: Վերջերս ժամանակակից, նոր նյութերով

է խնամում` եթե հնարավոր լիներ, վստահաբար ազդանշանային համակարգ էլ

կանցկացներ՝ բոլոր թռչող ու քայլող միջատներից պաշտպանելու համար...

Հետո քրոջ աղջիկը՝ Գայուշը, հարսանիքին գցել էր ուսերին: Նկարներն այնքան

էին հավանել, որ Քնարը չկարողացավ մերժել, երբ Գայուշի մոտիկ ընկերուհին, որ

38

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!