28.03.2020 Views

ՆՈՐՔ 2017-III

2017-3

2017-3

SHOW MORE
SHOW LESS

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

- Շատ էլ լա՛վ ես արել: Բայց գնալու մասին խոսք չլինի՝ մնալու ե՛ս,- վճիռ կայացրեց

Արամը:

Նա ուրախ էր Վահանին տեսնելու: Նայեց շուրջը, Հասմիկին էր փնտրում, չըգտավ՝

գլխի ընկավ, որ կինն արդեն իր անելիքին է:

- Մինչև լվացվես, ես նայեմ ինչ գործի ես,- ասաց Վահանն ու գնաց դեպի կիսակառույց

տունը:

Կեսգիշերին մոտ էր: Սենյակի օդը թանձրացել էր ուտելիքի, Վահանի բերած տանձի

օղու հոտից, ծխախոտի ծխից: Հասմիկն արդեն քանիերորդ բաժակ սուրճն էր

դնում տղամարդկանց առաջ ու չէր շտապում սեղանի եղածը հավաքել: Հիշել էին

անցած-գնացած բաները, իրար հարցուփորձ արել ամենքից ու ամենից, ինչն իրենց

հարազատացնում էր: Թեթևակի գինովցած Արամի և Վահանի տրամադրությունը

տեղն էր, ու Հասմիկն անհամբեր սպասում էր իրեն մտահոգող թեմայի բացվելուն:

- Տեսա, որ լավ եք, Արամ ջան, շատ ուրախ եմ: Բայց ես բան չհասկացա, ու դու էլ

բան չխոսեցիր քո բռնած գործից,- հարմար պահ գտնելով ասաց Վահանը:- Տունդ

ընչի՞ ես քանդում:

- Էլ ի՞նչ տուն. եկեղեցի եմ սարքում,- քիչ լուռ մնալուց հետո պատասխանեց Արամը:

- Ի՞նչ, եկեղեցի՞,- իբր բանից անտեղյակ զարմացավ Վահանը:

- Հա, եկեղեցի, բա էլ ի՞նչ:

- Կարող ա՞ որոշել ես տերտեր դառնաս ու քո համար եկեղեցի ես սարքում,-

նրան սթափեցնելու համար կատակեց Վահանը:

- Իմ համար չի, ոչ էլ տերտեր եմ դառնալու, Վահան,- առարկեց Արամը: - Իմ մեղքի

վրա եմ եկեղեցի սարքում, որ թողնեմ-գնամ: Սարքելուց հետո էլ կով եմ մորթելու,

խաշեմ, դնեմ պատի տակ՝ մատաղ գնացող-եկողի համար: Թող ուտեն, որ իմ մեղքը

թողություն ստանա:

Վահանն ակամա հայացք գցեց սեղանից քիչ հեռու նստած Հասմիկին: Հասկացել

էր, որ տեսած-լսածն ավելի լուրջ է, քան երկու օր առաջ իրեն ասվել էր: Հետո

դարձավ Արամին, բռնեց ձեռքն ու զգույշ հարցրեց.

- Արամ, իմ ախպեր, ի՞նչ ես խոսում. ի՞նչ մեղք, ի՞նչ թողություն...

Արամը լցրեց բաժակները, իրենը միանգամից դատարկեց.

- Խմի, կասեմ:

Վահանը խմեց ու սպասեց` հայացքը Արամից չպոկելով:

- Դու չես խորացել, դրա համար էլ չգիտես, որ ամեն եկեղեցու հիմքում հայտնի

կամ անհայտ մի հանցանք կամ մի մեղք կա…

- Արամ, ես էդքան չեմ էլ ուզում խորանամ,- ընդհատեց Վահանը,- դու ինձ ասա`

ո՞րն ա քո՛ մեղքը, որի վրա եկեղեցի ես սարքում:

Հասմիկն արդեն անհանգստությամբ էր հետևում իր գոյությունն անտեսած տղամարդկանց

խոսակցությանը, մտածում էր` ուր-որ է լսելու է մի բան, որն իր առանց

այդ էլ պղտորված կյանքը լրիվ տակնուվրա կանի:

- Իմ մեղքն էն ա, որ ես հասկացել եմ, որ անհույս, անատամ, անճար ժողովուրդ

ենք... Մենք մենակ թուրքի դեմ կռվելու համար ենք պիտանի, Վահան: Մնացած ժա-

59

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!