28.03.2020 Views

ՆՈՐՔ 2017-III

2017-3

2017-3

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

ՉԱՐԵՆՑԻ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՄԻՏՔԸ ՉԱՓԱԾՈ ՆՈՎԵԼՆԵՐՈՒՄ․

«ՀԱՎԵՐԺ» ՆԵՐԿԱՅԻ ԳԱՂԱՓԱՐԸ

Չարենցը ֆանատիկ էր, և այդ ֆանատիզմը եղել է իր ողջ գիտակցական կյանքի

հիմնական շարժիչ ուժը։ Երիտասարդ սիմվոլիստ Չարենցը ստեղծում էր սովետապաշտական

այնպիսի պատկերներ, որոնք իրենց բանաստեղծական խորությամբ

դուրս էին գալիս ազգային-լոկալ արժեհամակարգից և հասնում էին ամենաբարձըրին՝

համամարդկային գոյաբանական թեմաներին։ Ֆուտուրիստ Չարենցն իր ֆանատիզմով

մարտահրավեր էր նետում բոլորին՝ գրականության հին արժեքներին,

ավանդներին, իշխանություններին, ընթերցողին։ Իսկ ռեալիստ Չարենցը, ով իր ֆանատիզմը

զարգացրել էր համաշխարհային գրականության և փիլիսոփայության

բարձրարժեք գործերը յուրացնելու և կյանքի խորին խորհուրդները ընկալելու ուղղությամբ,

կարողացավ ի մի բերել իր անցած ուղին, նայել անցյալին, ներկային ու

ապագային և ստեղծել հայ գրականության համար աննախադեպ մի որակ։

«Էպիքական լուսաբաց» ժողովածուի չորս չափածո նովելների նյութերը տարբեր

են, լեզվաոճական առանձնահատկությունները նույնպես, բայց բոլորն ունեն մի

ընդհանուր գիծ, ինչը հաստատ մտադրված էր արվել։ Խոսքը ժամանակի ընկալման

մասին է։ Որո՞նք են չափածո նովելների ընդհանուր ժամանակային տարբերակումները,

ո՞րն է անցյալի, ներկայի, ապագայի բաժանարարը, մի՞թե անցյալն ու

ապագան տարբեր բևեռներում գտնվող նույն երազը չեն։

Չափածո նովելների ժամանակը անցյալը չէ, ոչ էլ ներկան կամ ապագան. Չարենցը

ստեղծել է փիլիսոփայական հավերժ ներկայի կոնցեպցիա, և բոլոր չափածո

նովելներն էլ գրված են հենց հավերժ ներկայի տեսանկյունից։ Դասական գիտության

կարծիքով ժամանակը պետք է դիտարկվի որպես հստակ ընթացք ունեցող

երևույթ՝ սլաք, որն ունի սկիզբ և ավարտ: Սակայն Չարենցյան ժամանակի ընկալումը

ոչ մի ուղիղ կապ չունի «սլաք-ժամանակի» հետ: Այն առավելապես հիմնված է հարաբերականության

ընդհանուր տեսանյութի հիմքի վրա, որտեղ ժամանակը կարող է փոխել

իր հոսքն ու ձևը՝ կախված տարածության և արագության հարաբերությունից:

Բավական է միայն ուշադրություն դարձնել բոլոր չորս չափածո նովելների սկըզբին

և ավարտին, որտեղ Չարենցը հատուկ դնում է ժամանակի փիլիսոփայության

լայն ընկալման տարբերակումները, ուր մարդու գիտակցության համար սովորական

ժամանակային բաժանումները գոյություն չունեն։ Հավերժ ներկայի բանալին՝

Չարենցի երազն ու տեսիլն են։

«Անակնկալ հանդիպում Պետրոպավլովյան ամրոցում» չափածո նովելը, որը

գրվել է ավելի շուտ, քան մյուս երեք գործերը, սկսվում է հետևյալ տողերով․

129

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!