28.03.2020 Views

ՆՈՐՔ 2017-III

2017-3

2017-3

SHOW MORE
SHOW LESS

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

ԱՐՁԱԿ ՍԵՐԳԵՅ ԱՂԱՋԱՆՅԱՆ

էր տվել ու զեկուցել պատահածի մասին: Զանգելուց հետո հեռախոսը դրել էր սեղանին

ու հետաքրքրվել.

- Ո՞վ ես:

Անդոն չկարողացավ կողմնորոշվել, թե ինչ պատասխանի: Պահակը հուշեց․

- Անունդ ասա։

- Անդո,- խոստովանեց Անդոն։

- Հեռախոսդ տու՛ր,- հրամայեց պահակն ու հեգնեց,- Անդո՛: Ի՜նքը, իրա հեռախո՜սը...

Խոսելու հետ էլ հանեց հեռախոսի կափարիչը, կոտրեց քարտը, բացեց ջրի ծորակը,

հեռախոսը պահեց ջրի տակ, հետո շպրտեց անկյունում դրված աղբամանը:

- Այ հիմա քո ճաշը կեփվի, Անդո տղա:

Նրա տոնից Անդոն չհասկացավ` սպառնալիք էր դա, թե հեգնանք: Ուզում էր

խնդրել, որ իրեն բաց թողնի, բայց դուռը բացվեց ու ներս մտավ տնային հագուստով

մի տղամարդ: Նայեց անկյունում կուչ եկած Անդոյին ու հարցրեց.

- Էս ա՞ բռնածդ հերոսը:

- Պարսպին թուղթ էր կպցնում,- պարզաբանեց պահակը,- էս էլ թուղթը:

- Կարդա՛,- կարգադրեց տղամարդը:

Պահակը սեղանի վրա հարթեցրեց ճմռթված թուղթը, նկատելի ջանքով փորձեց

կարդալ: Նրա հատուկտոր ընթերցումից բան չէր հասկացվում:

- Տու՛ր,- ասաց սրտնեղած տղամարդը:

Կարդաց անձայն, նայեց Անդոյին, նորից կարդաց:

- Ինչացու՞ ես,- հարցրեց:

- Նկարիչ եմ,- նրանց աչքում սեփական ոչնչությունը գիտակցելով պատասխանեց

Անդոն` հայացքը հատակից չկտրելով:

- Դու՞ ես գրել, թե գրել-տվել են,- նույն հանգստությամբ նորից հարցրեց տդամարդը:

- Ես…- հազիվ լսելի խոստովանեց Անդոն:

Հաշվի առնելով, որ գրվածքը ձեռագիր էր, տղամարդը հավատաց: Պահակը հանկարծ

ցուցամատն ուղղեց դեպի Անդոյի գրպանը, որից կիսով չափ դուրս եկած թղթեր

էին երևում:

- Տու՛ր,- պահանջեց տղամարդը:

Անդոն տետրի էջերը չկամությամբ հանեց գրպանից ու մեկնեց պահակին:

- Էլի նույն բանը,- ասաց պահակը հատ-հատ նայելուց հետո ու տվեց տղամարդուն:

- Դու նկարիչ չես, դու սոված, կատաղած բոմժ ես,- հազիվ զսպվող ջղայնությամբ

արտասանեց տղամարդը:

Անդոյի մարմնով սարսուռ անցավ: Ինքն էլ չիմացավ, թե ինչպես խոսեց:

- Խնդրում եմ, բաց թողեք, գնամ: Հիմարություն եմ արել, բայց ձեր դեմ բան չունեմ…

- Դե որ էդքանը հասկացար, բաց կթողնենք: Բայց հո սոված չե՞ս գնալու,- հանգիստ

ասաց տղամարդը, հետո ավելացրեց զգալի չորությամբ,- գրածներդ կեր ու գնա:

- Չե՛մ ուտի,- ըմբոստացավ Անդոն:

Տղամարդը ձեռքի թղթերը ճմռթեց ու շպրտեց Անդոյի երեսին:

- Կե՛ր, արա՛,- կողքից կարգադրեց պահակը:

70

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!