28.03.2020 Views

ՆՈՐՔ 2017-III

2017-3

2017-3

SHOW MORE
SHOW LESS

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

«Մեծ առօրյա» չափածո նովելը առանձնանում է մյուսներից իր փիլիսոփայությամբ

և գեղագիտական որակով։ Չարենցը ձեռնամուխ է լինում հասարակական

պրոցեսների անմիջական նկարագրության։ Հեղինակի տեսանկյունը չեզոքացված է։

Դեպքերը ներկայացվում է սովետական իշխանությունների նկատմամբ գաղտնի

հակակրանքով լցված մի հաշվետարի աչքերով։ Այստեղ Չարենցը մի հնարքի է

դիմում, որով կարողանում է իրականության երկու պլանների՝ կենցաղի ու հանրային

կյանքի հետաքրքիր հարաբերակցություն ստեղծել։ Ինչպես արդեն նշել ենք,

հերոսի հետ ծանոթությունը սկսվում է «վսեմ ու անիրական» մի հրաշքից, որն ամբողջովին

կոնտրաստի է ենթարկում հաշվետարի ռոճիկից ռոճիկ ընթացող տաղտուկ

առօրյան։

Եվ ստեղծվում է մի հակադրություն։ Չարենցը հաշվետարի աչքերով տեսնում

է, որ սովետական իշխանությունների քաղաքական նպատակը ոչ այլ ինչ է, քան

ուտոպիա, և հնարավոր չէ հասնել այդ եզրակետին, քանի դեռ ժողովուրդը տգիտությունից

ու մանր շահադիտական պայքարներից բացի ոչինչ չի տեսել, և մարդկանց

փոխելու համար շատ երկար ժամանակ է հարկավոր։

Եվ ի՞նչ է տեսել` տգիտությունից

Եվ սառը, փոքրիկ շահերի համար

Իրար դեմ մղվող պայքարից բացի…

Վերևում գործին անծանոթ մարդիկ,

Եսասեր, իրար ոտքի տակ փորող,

Անդեմ, ինքնագոհ և ստրկամիտ:-

Իսկ գործարանի բանվորնե՞րը… Օ,

Կա՞ արդյոք թեկուզ լույսի մի նշույլ

Այս մարդկանց կյանքում…

…նրանց

Փոխելու համար սերունդնե՛ր են պետք

Եվ ո՛չ թե օրեր, կամ տասնամյակներ:

131

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!