28.03.2020 Views

ՆՈՐՔ 2017-III

2017-3

2017-3

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

ԿԼՈՐ ՍԵՂԱՆ

դա ճիշտ է), սակայն այսօր էլ կա գրականագետ, ում խոսքը ազդեցիկ է, և ես հիմա

չեմ խուսափում անուններ տալուց.

Օրինակ՝ ԴավիթՄարկ Նշանյան, Գրիգոր Պլտյան, Թադևոս Խաչատրյան, Դավիթ

Գասպարյան, Պետրոս Դեմիրճյան, Ալեքսանդր Թոփչյան, Յուրա Խաչատրյան, Արքմենիկ

Նիկողոսյան և ավագներից Ֆելիքս Մելոյան, ով, ցավոք, այլևս մեզ հետ չէ:

Իսկ ինչ վերաբերում է հեռանկարին, այսինքն, մեզնից հետո եկողներին, պատասխանեմ

Գառնիկ Քալաշյանի քառատողով.

Երանի ձեզ, որ պիտի գաք`

Մեզնից ջահել, մեզնից խնդուն,

Մենք մեր տան մեջ օտար եղանք,

Դուք տիրաբար մտեք մեր տուն:

Կարինե Խոդիկյան - Վերոնշյալները գրականության զարգացման վրա եթե

ազդեցություն ունենային, այսօր մենք կունենայինք շատ կասկածելի մի գրականություն:

Համենայնդեպս, չեմ հիշում, որ մեկը գրող է դարձել գրականագետի տեսական

վերլուծությունների շնորհիվ: Գրականագիտությունը ընդամենը պետք է

ախտորոշի գրական պրոցեսը և դասակարգման ենթարկի արդեն գրվածը: Իսկ

ծանոթ-գործարքային հոդվածներն ընդամենը օդ են շարժում, փառք Աստծո, որ ժամանակի

շատ կարճ մի պահի:

Հուսիկ Արա - Գրաքննադատությունն անհրաժեշտ է գրական ընթացքն արժեվորելու,

անհրաժեշտ դիտարկումներ անելու համար: Ներկայումս ձևավորվում է

գրաքննադատական նոր հայացք Հայաստանում, և այդ ներուժը վաղվա օրվա

վստահություն է ներշնչում:

Արմինե Բոյաջյան - Տեսական վերլուծությունն օգնում է գրականությանն ապրել

կամ մեռնել: Գրողը չի գրում ընթերցողի կամ վերլուծողի համար, բայց նրա տեքստին

որոշակի ստատուս է տալիս գրաքննությունը: Օբյեկտիվ վերլուծությունների

պակաս եղել է ու կլինի միշտ, որովհետև մարդու բոլոր ընկալումներն, ի վերջո, սուբյեկտիվ

են: Այս ամենին էլ հաճախ գումարվում է գրող-քննադատ փոխադարձ

շահավետ հարաբերությունը, որն ունի, անշուշտ, իր տխուր կողմերը: Հայաստանյան

շուկան խիստ փոքր է, այստեղ այլ մասշտաբներ են, դրա հետևանքում խնդիրներն

էլ սպեցիֆիկ են, երբեմն` տրամաբանությունից դուրս: Գրականագիտական լավ

դպրոցի կարիք կա այսօր Հայաստանում – դա անհերքելի է, բայց նաև միակ լուծումը չէ:

Հարցերն ավելի կոմերցիոն բնույթ ունեն, և դա էլ նորմալ է, բնական:

Անի Ամսեյան - Մեր օրերում Հայաստանում արվեստով զբաղվող ցանկացած

մարդ նվիրյալ է, արկածախնդիր։ Մենք հիմա ունենք գրաքննադատներ` նաև երիտասարդ,

որոնք գրական միջավայր ստեղծողներ են։ Մարդիկ այսքան ծանր սոցիալական

պայմաններում, չարժանանալով գրեթե որևէ առանձնահատուկ ուշադրու-

14

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!