28.03.2020 Views

ՆՈՐՔ 2017-III

2017-3

2017-3

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

– Ի՞նչ կարաս անես:

– Ինչ ասես:

– Լավ, բայց ես եմ որոշելու, թե ինչքան փող տամ քեզ:

– Ինձ փող պետք չի, պարզապես բան չունեմ անելու:

– Չէ, եթե աշխատելու ես, ուրեմն փողով, եթե չէ, ուրեմն նստի նայի:

– Չէ, ուզում եմ օգնեմ:

– Լավ,– ասաց նա:

Ու մենք ընկերացանք:

Ես ամեն օր ավելի ու ավելի էի զարմանում նրա վրա: Այնքան շատ բան գիտեր ու

այնքան շատ բան էր կարողանում, որ իմ աչքին փոքրիկի նրա կերպարանքը հետըզհետե

հսկայի էր վերածվում: Ինձ թվում էր, թե նա կարդացել է իրենց տան բոլոր գըրքերը,

որոնք մյուս սենյակներում ավելի շատ էին, որ նա կարող է ամեն բան, որ նա

մասնագետ է ամեն ինչում և ամեն ինչով ինձնից ու բոլորից առավել:

Նա Սմբատն էր:

․․․1993-ի պարետային ժամին միլիցիան կամ ԽՍՀՄ զինվորները սպանել էին հորն

ու մորը, երբ վերջիններս իջել էին ձորից փայտ բերելու: Ես այդքանն էի լսել մինչև

հետո իմացա, որ իրականում Սմբատի հայրը հանցագործ էր, մայրն էլ օրինական

կինը չէր: Իմացա, որ հոր անունը կապված է հանցավոր աշխարհի շատ ու շատ կարկառուն

ներկայացուցիչների հետ, ինչի մասին Սմբատի մոտ երբեք չեմ խոսել: Իմացա,

որ բարի աչքերով տարեց կինը նրա մորական տատն է՝ պրոֆեսոր, գիտնական,

և այս բոլոր գրքերը նրանն են ու նա հաստատ կարդացել է բոլորը: Ժամանակ

կանցնի և ես նրան՝ Լիդային, իմ տատերից ավելի շատ կսիրեմ: Ժամանակի

ընթացքում Լիդան ինձ համար տատ կդառնա․․․

Սմբատը մոտի եղած գումարով հեծանիվ էր առել, քանդել և սկսել էր կտոր-կտոր

վաճառել՝ որպես պահեստամասեր: Այդպես քառակի ավել գումար էր վաստակում:

Համ էլ շարունակում էր տեսուչ աշխատել: Ես ամբողջ օրը հետն էի: Շաբաթական

երկու անգամ մենք Հանրապետության հրապարակի «Արհմիությունների կոնֆեդերացիա»

ցուցանակով շենքի երկրորդ հարկի նեղ ու երկար միջանցքի ձախակողմյան

վերջին սենյակից վերցնում էինք մեր թաղամասի՝ 4-ով սկսվող հեռախոսահամարների

զույգերի (42,44,46,48) կտրոններն ու ոտքով գնում դրանց վրա նշված

հասցեներով: Ցերեկը, ամառվա երևանյան տապին, պատշգամբում նստած հեծանիվի

մասեր էինք քանդում, սարքում, գնում, վաճառում, իսկ երեկոյան դուրս էինք գալիս

հեռախոսակապի գումարները գանձելու: Ինձ չափազանց հետաքրքիր էր նրա

հետ: Ամեն օր մի նոր բան էի սովորում, երբեք չէի ձանձրանում և իսպառ մոռացել

էի խաղերի, մյուս ընկերներիս մասին: Ամեն օրվա վերջում նա իր կամ մեր աշխատած

գումարի տաս տոկոսն ինձ էր տալիս: Առաջին անգամն էր միայն, որ չէի ուզում

վերցնել, և առաջին անգամ էր, որ տեսա նրա «ատամները»: Ծայրահեղ վճռական

էր, իշխող, և ես արդեն երկյուղում էի նրանից, ակնածանքով վերաբերվում: Նա

անընդհատ գործ էր բռնում, գործ էր գտնում․ մեկ շենքերի մուտքերով գովազդային

այցեքարտեր էինք բաժանում, մեկ ակնոցներ էինք տեղափոխում արտադրամա-

29

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!