28.03.2020 Views

ՆՈՐՔ 2017-III

2017-3

2017-3

SHOW MORE
SHOW LESS

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

ԱՐՁԱԿ ՍԵՐԳԵՅ ԱՂԱՋԱՆՅԱՆ

Ամեն ինչ միանգամից պարզ դարձավ:

- Առանց ինձ չե՛ք կարող աշխատել: Ո՛չ հոսանքից եք գլուխ հանում, ո՛չ մեխ խփել

գիտեք, ո՛չ մակուլատուրա կարաք հանձնեք,- շնչակտուր վրա տվեց նորից ոտքի

ելած Համբիկը:- Առանց ինձ հիմնարկը չի՛ կարա աշխատի:

Նրա բողոքը տպավորություն չթողեց։ Իսկ պետն արդեն մյուս աշխատակիցների

համար շաբաթվա հրատապ գործերն էր որոշակիացնում: Խոսք ասող կամ հարց

տվող այլևս չեղավ:

- Կարող եք գնալ,- ավարտեց պետը:

Սրահը դատարկվելուց հետո ինքն էլ դուրս եկավ: Անելիքը չիմացող Համբիկը

նստել-մնացել էր՝ իրեն երբեք այդքան անճար ու անպաշտպան չէր զգացել:

Թեև տարիքին անհամապատասխան աշխույժ էր, բայց վաղուց էր թոշակի անցել

ու շարունակում էր աշխատել նույն հիմնարկում` կոմունալ-կենցաղային, տնտեսական

հոգսերը շալակած: Կատակասեր-զվարճախոս էր, բայց տարիքի հետ նրա այդ

պահելաձևը վերածվել էր ջրիկության: Գործընկերները մի կերպ էին հանդուրժում

նրա անհամ-անհարկի դարձած կատակները՝ ուրիշ ելք չունեին։ Ու հիմա՝ թեև

համոզված էին, որ պետը կրճատման ենթակա հաստիքի ճիշտ ընտրություն է

արել, այնուամենայնիվ, խղճում էին Համբիկին: Բոլորն էլ գիտեին, որ նրա գնալով

հիմնարկում ոչինչ չի մնա անկատար. անկեղծանալով՝ իրար մեջ փսփսում էին, որ

հիմնարկի կազմի կեսն էլ եթե ազատվի գործից, մյուս կեսն էլի կանի նույնքան,

որքան անում են բոլորը միասին:

Բայց տխուր մի բան կար Համբիկի հետ պատահածի մեջ: Յուրաքանչյուրը

մտովի հաշվում էր, թե իրեն ինչքան է մնացել մինչև թոշակի տարիքը: Հաշվում էին,

նաև գիտակցում, որ անկախ տարիքից ամեն մեկն էլ կարող է նույն օրն ընկնել: Ակամա

ստացվում էր, որ անգործ մնալու Համբիկի տարբերակը նույնիսկ նախանձելի է:

Մինչդեռ, Համբիկը վերջապես որոշեց անելիքն ու գնաց պետի մոտ:

- Ինձ աշխատանքից մի ազատի: Հեչ մտածե՞լ ես` թոշակով ոնց եմ ապրելու,-

ասաց ու հայացքով կախվեց նրա դեմքից:

Պետը անթաքույց նեղսրտվեց.

- Դու ասա՝ քո փոխարեն ո՞ւմ ազատեմ:

- Չգիտեմ, ում ուզում ես ազատի, բայց ինձ թո՛ղ:

- Ես քո վիճակը հասկանում եմ,- փորձեց բացատրել պետը,- բայց դու էլ հաշվի

առ, որ արդեն համարյա ութսուն տարեկան ես: Քո տարիքում մարդիկ վաղուց արդեն

չեն աշխատում: Քեզ տարիներ շարունակ պահել եմ. փոխարենը շնորհակալ լինես…

- Հա՜, շնորհակալ ե՜մ․․․ բայց որ աշխատանքից հանես, ո՞նց եմ ապրելու, ի՞նչ եմ

ուտելու,- բողոքեց Համբիկը:

Պետը հասկանում էր, որ շարունակելն անիմաստ է:

- Խնդրում եմ, ինձ հանգիստ թող. ընկերոջս վիրավոր տղային են սահմանից

բերել, սիրտ չունեմ:

- Ոչինչ, ձեր օրն էլ որ գա, նոր կհասկանաք, թե ինչ ա էս երկրում թոշակի հույսին

մնալը,- համարյա լացակումած եզրափակեց Համբիկն ու հեռացավ:

48

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!