12.07.2015 Views

1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԶԵԿՈՒՅՑԸ ...

1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԶԵԿՈՒՅՑԸ ...

1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԶԵԿՈՒՅՑԸ ...

SHOW MORE
SHOW LESS

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

ներկայացնել այդ համայնքների կամ նրանց հետ առնչվող` լեզվի հետ կապվածծրագրերը։ Ուկրաինական, հրեական, լեհական, վրացական էթնիկ համայնքներն ունենպարբերաբար հրատարակվող մամուլ, վրացերենով իրականացվում են պարբերականռադիոհաղորդումներ, գերմանական էթնիկ համայնքը գրքեր է տպագրել ՀարավայինԿովկասում և մասնավորապես Հայաստանում գերմանական համայնքի պատմության ևառօրյայի մասին։ Թվարկված էթնիկ համայնքների մեծ մասը /լեհական, ուկրաինական,վրացական, բելառուսական/ ունեն գեղարվեստական խմբեր` ազգային լեզվովերգչախմբեր, ժողովրդական պարային համույթներ, որոնք, Խարտիայով պաշտպանվածազգային փոքրամասնությունների հետ միասին, պարբերաբար մասնակցում ենզանազան փառատոների Հայաստանի տարբեր մարզերում և Երևան քաղաքում`ներկայացնելով ազգային լեզուներով երգեր։ Հասարակական կազմակերպություններիայս նախաձեռնությունը մեծապես օգնում է հիշյալ լեզուների եթե ոչ հասարակական,ապա գոնե մշակութային օգտագործմանակտիվացմանը, ինչպես նաև երիտասարդսերնդի կողմից մայրենի լեզվին առընչման հնարավորություններին ։ Պետք է ասել, որերգչախմբերի զգալի մասը համալրվում է նաև խառն ամուսնություններովընտանիքների և ուղղակի հայերի մասնակցությամբ և, փաստորեն, լեզվիգործածությունը դուրս է գալիս էթնիկ համայնքի նեղ շրջանակներից։ Նրանց բոլորիմշակութային գործունեությանը մեծապես օգնում և խրախուսում է ՀայաստանիՀանրապետության մշակույթի նախարարությունը, սակայն զգալի թվով միջոցառումներեն կազմակերպվում նաև հասարակական կազմակերպությունների կողմից։46. Վերոհիշյալ ծրագրերը հաճախ իրականացվում են Խարտիայի երրորդ մասովպաշտպանվող լեզուները կրող էթնիկ համայնքների ծրագրերի հետ միասին։Խիստ ակտիվ է ուկրաինական էթնիկ համայնքը, որի կողմից տարեկանկազմակերպվող տասնյակ միջոցառումները միշտ ուղեկցվում են ուկրաինականհիանալի, սիրված «Դնիպրո», մանկական «Ձվյանոչեկ», Վանաձորի «Վերբիչենկա»երգչախմբերի համերգներով։28

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!