12.09.2013 Views

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

Կոստանդին VI-ի և նրա մայր Իրենեի գահակալության 1

հենց սկզբնական շրջանում (780-790) իսավրացի առաջին կայսրե-

րի պատկերամարտական քաղաքականությունը ետ է մղվում:

Աստվածաբանական բազում վեճեր վաղ միջնադարում հանդես

էին գալիս առաջին հերթին որպես քաղաքական հարցեր` խռովե-

լով կայսրության անդորրը: Այս տեսակետից բացառություն չէ

նաև պատկերամարտությունը: Եվ քանի որ եկեղեցու կարգուկա-

նոնը կայսրության նեցուկն էր, ապա կայսրերն իրենք էին նախա-

ձեռնում ժողովներ հրավիրել:

Այն գումարվում է 787 թ. Բյութանիայի Նիկիա քաղաքում,

սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 13-ը: Ժողովի աշխատանքներին

մասնակցում էին 350 եպիսկոպոսներ, ներառյալ` Հռոմի Ադրիա-

նոս պապի (772-795), ինչպես նաև Անտիոքի, Ալեքսանդրիայի և

Երուսաղեմի պատրիարքների ներկայացուցիչները, որոնց մեկ

տարի շարունակ Կ. Պոլսում էր պահել կայսրուհին` 786 թ. չկայա-

ցած ժողովից հետո: Ըստ այդմ, ժողովն ունենալով նվիրապետա-

կան հինգ գերագահ աթոռների ներկայացուցիչների մասնակցու-

թյունը, բոլոր իրավունքներն ունեցավ կոչվելու տիեզերական: Այն

հայտնի է որպես VII տիզերական ժողով և վերջինն է, որի տիեզե-

րականությունն ընդունում է նաև Արևելյան Ուղղափառ եկեղեցին:

Ժողովը նախագահում էր Կ. Պոլսի Տարասիոս պատրիարքը:

Այն, դատապարտելով պատկերամարտությունը, վերահաստա-

տեց սրբապատկերների պաշտամունքը: Կարևոր է այն փաստը,

որը նաև ժողովի արձանագրություններում էր շարունակ նշվում,

որ դավանանքի մեջ որևէ նորամուծություն, որևէ նորարարու-

1 Կոստանդին VI-ի և Իրենեի գահակալությունն ընդգրկում է 780-797 թ., որից

հետո կայսրուհին, կուրացնելով հարազատ որդուն, միահեծան կառավարում է

797-802 թ.:

29

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!