12.09.2013 Views

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

SHOW MORE
SHOW LESS

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

վորներն ու հայտնեցին, որ սուլթանական կառավարությունը

կպաշտպանի ինքնակամ զենքերը հանձնողներին ու թուրքական

բանակում ապաստանողներին: Համաձայնեց հայ քահանան` 360

հայերի հետ: Թուրք սպան հրամայեց նրանց հաց և ջուր տալ, սա-

կայն գիշերը նրանց հեռացրին բանակատեղիից, բոլորին սպանե-

ցին, դիակներն ու մարմնի կտրատված մասերը նետեցին փո-

սը…» 1 :

Ողջ մնացած հայերից մի քանիսը մեծ դժվարություններով

են կարողանում մտնել ներկայացուցիչների մոտ: Հեղինակի խոս-

քերով` լիազորված ներկայացուցիչներին վկայություն տալու

նպատակով եկածներին սպասվող խոչընդոտներն ու պատիժները

անտանելի են և անօրինակ դաժան: Նրանց նստավայրը շրջա-

փակված էր զինվորների շղթայով, որը փակել էր հանձնաժողովին

մոտենալու բոլոր հնարավոր ուղիները: Փրկված սասունցիների

հետ որպես հանցագործների էին վերաբերվում, իսկ նրանց ա-

պաստան տվող հայերին ճակատագիրը բանտ էր առաջնորդում:

Ականատես փրկվածները պատմում էին սարսափազդու

մանրամասներ` Գելիեգուզան, Սեմալ և Շենիկ գյուղերի կոտո-

րածների մասին: Նրանք իրենց բողոքում հաստատում էին, որ ոչ

պակաս քան 263 ընտանիք, կամ 2500 մարդ Խնուսից փախել են

Կովկաս` խուսափելով բռնություններից 2 : Այնուհետև զեկուցա- գ-

րի հեղինակը ներկայացնում է մի քանի հայերի վկայություններ,

1 «Ալ-Մուշիր», 1895, 14-ը մարտի:

2 Բազմաթիվ հոդվածներ լի են ջարդերի և անմարդկային խոշտանգումների ամենավայրագ

դրսևորումների տեսարանների նկարագրություններով: Լրագրողները

երբեմն նույնիսկ հրաժարվում են շարադրել դրանք` վկայակոչելով լրագրողական

էթիկայի պահանջները ( «Ալ-Մուշիր», 1895, 17-ը հունվարի, 25-ը հունվարի,

14-ը փետրվարի, 14-ը մարտի, 17-ը ապրիլի):

231

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!