12.09.2013 Views

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

հրեաների և հատկապես մահմեդականների հետ մերձեցման

գլխավոր խոչընդոտը, մահմեդականների, որոնք բացասաբար

էին վերաբերվում սրբապատկերներին, որովհետև իսլամն արգե-

լում է մարդկային պատկերումը:

Այս ճանապարհով ծրագրավորվում էր ենթարկեցնել հիշյալ

կրոնը խոստովանող ժողովուրդներին կայսրությանը 1 :

Սակայն շատ ավելի կարևոր էր երկրորդ դրդապատճառը`

բ) պայքարը եկեղեցական իշխանության դեմ: Պատկերամարտու-

թյան կրոնական քողի տակ ծավալված շարժումն իրականում

նպատակ ուներ սահմանափակելու եկեղեցու քաղաքական դերն

ու աճող կշիռը, կանխելու վանականության ծայրահեղ աճը:

Հայտնի է, թե VIII դ. որքան խոշոր էին եկեղեցական կալ-

վածքները, և թե գնալով որքան ազդեցիկ էր դառնում եկեղեցին:

Պատկերամարտությունն ուղղված էր ահա առաջին հերթին եկե-

ղեցու ազդեցության թուլացմանը, պետական իշխանությունից

նրա կախվածության խորացմանը:

Կոստանդին V օր. հիմնահատակ կործանում է բազմաթիվ

մենաստաններ ու կուսանոցներ, շատ վանքեր տրամադրում է

զինվորների բնակությանը` վերածելով սովորական զորանոցնե-

րի 2 : Բազմաթիվ մենաստանների հարուստ սեփականությունը`

արծաթյա սպասքը, հողերը, անասունները, վաճառքի են հան-

վում` եկամուտը գանձելով պետական բյուջե 3 : Նիկեփոր I-ն

(802-811) իր հերթին կարգադրում է բարձրացնել եկեղեցիների ու

վանքերի` պետությանը վճարվող հարկերը 4 : Չմոռանանք այն

1 Այս մասին հանգամանորեն А. А. Васильев, История Византийской империи, т.

1, гл. 5, раздел 4. Религиозные противоречия первого периода иконоборчества.

2 Թեոփանես, էջ 154:

3 Նույն տեղում, էջ 157:

4 Նույն տեղում, էջ 201-202:

31

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!