12.09.2013 Views

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

րարվելով պատկերամարտության արգելմամբ, լռությամբ է

շրջանցում պատկերների քարոզչությունն ու նրանց պաշտամուն-

քի խրախուսումը 1 :

Ավելորդ չէ պատմական համառոտ ակնարկը` Հայաստա-

նում պատկերամարտական որոշ դրսևորումների մասին:

Արդեն VI դարի վերջում Հայաստանում պատկերամարտա-

կան շարժման մասին են վկայում երկու աղբյուրներ. ա﴿ Վրթանես

Քերթողի «Յաղագս պատկերամարտաց» գործը, գրված VI դարի

վերջ - VII դարի սկիզբ և բ) Մովսես Կաղանկատվացու «Պատմու-

թյան» մեջ պահպանված Հովհաննես Մայրագոմեցու մի թուղթը`

«Դաւթայ Մեծ Կողմանց եպիսկոպոսի վասն պատկերաց և նկա-

րագրութեանց հայցուած ի Յոհաննէ Մայրագոմեցւոյ» 2 խորագրով,

գրված շուրջ 683 թ. 3 :

1 Նույն տեղում, էջ 153:

2 Մովսէս Կաղանկատուացի, Պատմութիւն Աղուանից աշխարհի, քննական

բնագիրը և ներածությունը Վարագ Առաքելյանի, Ե., 1983, էջ 266-269:

3 Հովհան Մայրագոմեցու կյանքի և գործունեության ժամանակաշրջանի վերա-

բերյալ տարաբնույ թ փաստերի առկայությունը բավական տարակարծությունների

տեղիք է տվել պատմագիտության մեջ: Հայ միջնադարյան շատ պատմիչներ,

շարադրելով կաթողիկոս Եզր Փառաժնակերտցու հետ վարդապետի հանդիպման

փաստը, վկայում են այնուհետ նրա մահվան մասին (Յովհաննէս

Կաթողիկոսի Դրասխանակերտեցւոյ Պատմութիւն Հայոց, Թիֆլիս,1912, էջ 79,

Ստեփաննոսի Տարօնեցւոյ Ասողկան Պատմութիւն Տիեզերական, Պետերբուրգ,

1885, էջ 88, Կիրակոս Գանձակեցի,Պատմություն Հայոց, Աշխատասիրությամբ Կ.

Մելիք- Օհանջանյանի,Երևան,1961, էջ 55): Քաղկեդոնական ուղղվածության որոշ

աղբյուրներ Հովհան Մայրագոմեցու մահվան թվականը դնում են 7-րդ դարի

վերջ. օրինակ, Արսեն Սափարացին նրա մահվան տարեթիվ է նշում հայոց ՃԼԳ

թվականը, որը համապատասխանում է 684թ., (Արսեն Սափարացի, Վրաց և

հայոց բաժանման մասին, Լ. Մելիքսեթ-Բեկ, Վրաց աղբյուրները Հայաստանի և

հայերի մասին, հ.1,Երևան, 1934, էջ 47): Narratio-ն փաստում է միայն, թե վարդապետը

վախճանվեց խոր ծերության մեջ (―Narratio de rebus Armeniae‖ հունարեն

թարգմանությամբ մեզ հասած մի հայ-քաղկեդոնական սկզբնաղբյուր,

Հ. Բարթիկյան, Հայ-բյուզանդական հետազոտություններ, Երևան, 2002, էջ 109) :

Մեր կարծիքով, այս հարցում ավելի վստահելի են քաղկեդոնական աղբյուրների

42

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!