12.09.2013 Views

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

571-572 թթ. Պարսկաստանի դեմ բարձրացրած ապստամբության

անհաջողությունից հետո նրա` Կ. Պոլիս մեկնելու ու քաղկեդոնա-

կանությանը հարելուն 1 : Պարսից տիրապետության դեմ Վարդան

Մամիկոնյանի գլխավորությամբ բարձրացված ապստամբության

և սրան հաջորդող իրադարձությունների մասին որոշ տեղեկու-

թյուններ ենք քաղում 9–րդ դ. վրացական մի սկզբնաղբյուրից, որի

հեղինակ է դիտվել վրաց կաթողիկոս Արսեն Սափարացին: Այս

սկզբնաղբյուրը, ի տարբերություն Փոտի նամակի և «Narratio»- ի,

որոշ տարբերություններ է պարունակում վերը նշյալ իրադարձու-

թյունների մասին. «… խանգարվեց հոգեվորական նոր բոլոր բարի

սովորույթն ու կարգը, և որեցոր հաստատվեց չարն, յեպիսկոպո-

սարանները դարձան կռատներ… այս մեծ անպատվությունը

չհանդուժեց Վարդան Մամիկոնյանը… և նրա ազգական ուրիշ

նախարարները, վորոնց անպատվել եյին, սպանեցին ոմն պարսիկ

Սուրեն մարզպանին` նրա տունը կրակի յենթարկելով, և ընտա-

նիքով հանդերձ փախուստի դիմեցին դեպի Կոստանդնուպոլիս:

Գնալով այնտեղ, նրանք բարյաց [ակամ] ընդունելություն գտան

Հուստինիանոս (Իստվինիան) թագավորի կողմից: Սակայն նրանք

չմիաբանեցան հույների հետ (բերձենների) հետ. և թագավորը

զարմացավ և հարցրեց պատճառը: Յեվ նրանք ասացին, վոր վեճ

յեղավ Քաղկեդոնի ժողովի մասին, վորը մեր վարդապետները» 2 :

Պատրիարքի նամակում Կ. Պոլսի Սուրբ Սոֆիայի տաճա-

րի կառուցման թվական է հիշվում է 553 թ., և պնդում է, որ հայերը

մասնակցել են Կ. Պոլսի հինգերրդ տիեզերական ժողովին 3 : Սա-

կայն, իրականում, 553 թ. ոչ թե Սուրբ Սոֆիայի տաճարի կառո-

1 Թուղթ Փոտայ սյն. 69-70:

2 Մելիքսեթ – Բեկ, Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հ. I, (Ե

– ԺԲ դար), Ե., 1943, էջ 41 - 42:

3 Թուղթ Փոտայ, սյն. 69 – 70:

57

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!