12.09.2013 Views

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

SHOW MORE
SHOW LESS

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

պատմիչը չի հիշատակում այդ վանական հաստատությունների

անունները, սակայն այլ աղբյուրներից տեղեկանում ենք, որ Նա-

հապետ Եդեսացու ջանքերով 1691 թ. վերանորոգվել է Երևանի Սբ.

Անանիա եկեղեցին, որն ավիրվել էր 1679 թ. երկրաշարժի հետ-

ևանքով 1 , Սբ. Շողակաթ եկեղեցին 2 , իսկ Կարբի գյուղում կառուց-

վել է Սբ. Աստվածածին եկեղեցին 3 :

Զաքարիա Քանաքեռցին Հովհաննավանքի տնտեսական վե-

րելքի շրջանը կապում է Զաքարիա Վաղարշապատցու (1637-1659

թթ.) անվան հետ, որը, 1637 թ. ստանձնելով Հովհաննավանքի վա-

նահոր պաշտոնը- «Սկսաւ առնել շինութիւն: Եւ շինեաց ի մէջ հին

պարսպին պարիսպ ի հարաւոյ կողմն եկեղեցւոյն, զտնտեսատո-

ւնն, զսեղանատունն, զխցերն, եւ զհոյակապ աղիւսաշէն հրուան-

դանքն: Եւ ժողովեաց բազում անասունս, զձիս եւ զջորիս, եւ զերա-

մակս մատակ ձիոց, եւ զեզինս, եւ զգոմէշս, եւ զխաշինս, եւ զհողս,

եւ զայգիս» 4 : Վերջինիս մասին գովասանքով է խոսում նաև Առա-

քել Դավրիժեցին` նշելով, որ Զաքարիա Վաղարշապատցու նա-

խաձեռնած Հովհաննավանքի վերակառուցման և օժանդակ կա-

ռույցների շինարարական աշխատանքներն ավարտվեցին ընդա-

մենը երկու տարում 5 : Նրա ջանքերով վերականգնվեց նաև տասա-

սանորդ հարկ գանձելու Հովհաննավանքի իրավունքը 6 :

Պատմիչն այդ իրավունքի սկզբնական ձեռքբերումը կապում

է 1441 թ. Էջմիածնի կաթողիկոս ընտրված Կիրակոս Վիրապեցու

1 Շահխաթունյաց Հ., Ստորագրութիւն կաթուղիկէ Էջմիածնի և հինգ գաւառացն

Արարատա, հ. II, Էջմիածին, 1842, էջ 144:

2 Օրմանյան Մ., նշվ. աշխ., հ. II, էջ 408:

3 Կոստանյան Կ., Վիմական տարեգիր, Ս. – Պետերբուրգ, 1913, էջ 197:

4 Զաքարիա Սարկաւագ, հ. III, էջ 34:

5 Առաքել Դաւրիժեցի, էջ 282:

6 Զաքարիա Սարկաւագ, հ. III, էջ 34:

130

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!