12.09.2013 Views

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

գնալով ավելանում էր, որը պայմանավորված էր ինչպես բնական

աճով, այնպես էլ մեխանիկական շարժով: 1897 թ. համառուսաս-

տանյան մարդահամարի համաձայն Օլթիի օկրուգի բնակչությու-

նը կազմում էր 31519 մարդ 1 : Հայությունը մեծամասնություն էր

կազմում միայն Օլթի քաղաքում: Քաղաքի 2373 բնակչից հայ էին

1056-ը (44,5 %), ռուս` 709-ը (29,87 %), թուրք` 357-ը (15,04 %), քո-

ւրդ` 7-ը (0,29 %), հույն` 101-ը (4,25 %), լեհ` 31-ը (1,3 %), այլ ազգե-

րի ներկայացուցիչներ` 112-ը (4,72 %): Օլթիի օկրուգի կտրվածքով

պատկերը հետևյալն էր. օկրուգի 31519 բնակչից թուրք էին 19719-ը

(62,56%), քուրդ` 3505-ը (11,12 %), հայ` 3125-ը (9,9 %), հույն` 2704-

ը (8,57 %), ռուս` 1038-ը (3,29 %), թուրքմեն` 999-ը (3,17 %), լեհ` 48-

ը (0,15 %), այլ ազգերի ներկայացուցիչներ` 381-ը (1,2 %) 2 : Հայերը

հիմնականում բնակվում էին Ջուջուրիս, Զարդոնիս, Կուբաթ,

Բարդուս, Ագրակ, Օլոր, Թամռոտ, Ջերմուկ, Բանջրուտ և Փոսիկ

գյուղերում:

Օլթիի օկրուգի էթնոժողովրդագրական պատկերի փոփո-

խության գործում, բացի մեխանիկական շարժից և բնական աճից,

որոշակի դեր ունեին նաև էթնոկրոնական գործընթացները, որոնց

շարքում կարելի է առանձնացնել 1880 թ. Օլթիի օկրուգում տեղի

ունեցած ուշագրավ մի իրադարձություն: Այսպես, 1880 թ. Օլթիի և

օկրուգի մի շարք գյուղերից մահմեդականներ են գալիս Կարսի ա-

ռաջնորդ Աղվանյան եպիսկոպոսի մոտ` խնդրելով, որ իրենց մկր-

տեն և ընդունեն հայոց եկեղեցու գիրկը: Խնդրատուները, որ իրենց

հետ տարել էին պապենավանդ մագաղաթներ, շարականներ, ա-

վետարաններ, սկիհ, մասնատուփ, մեռոնի ամաններ, ասում են.-

1 Տե´ս Первая всеобщая перепись населения Российской империи 1897 г., LXIV,

Карсская область, тетрадь II, под редакцией Н. А. Тройнмицкаго, С-Петербург,

1904, стр. 1, հմմտ. ЦГИАГ, ф. 1438, оп. 1, д. 323, л. 1.

2 Նույն տեղում:

219

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!