12.09.2013 Views

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

այս իրադարձությունը թվագրում է 1642-ով 1 : Զաքարիա Քանա-

քեռցին իր հերթին շահին Հակոբ Ջուղայեցու դիմելու տարեթիվը

չի նշում և, բացի այդ, թերի է ներկայացնում նաև կաթողիկոսա-

կան խնդրագրի էությունը: Ըստ նրա, կաթողիկոսը շահին է դիմո-

ւմ միայն խանական բռնություններից ազատվելու խնդրանքով 2 :

Մատենադարանի պարսկերեն հրովարտակներից մեկից պարզ է

դառնում, որ շահ Սուլեյմանը 1674 թ. հրապարակված հրամա-

նագրով արգելում է տեղական պաշտոնյաների ապօրինի պահա-

նջները Էջմիածնի վանքի եկամուտների հանդեպ 3 :

Չնայած այն հանգամանքին, որ պարսից արքունիքն Էջ- մի-

ածնի կաթողիկոսարանին զիջած հարկերի պատճառով տնտեսա-

կան բավականին մեծ կորուստներ էր ունենում, այդ վնասները

փոխհատուցում էր այլ եղանակներով: Էջմիածինը չէր կարող լու-

ծել վանքի համար քիչ թե շատ կարևորություն ունեցող որևէ խն-

դիր, առանց կաշառք տալու: Վերջինիս պաշտոնական արտահայ-

տությունն էր «փիշքաշը» (նվիրատվությունը), որի միջոցով էին լո-

ւծվում վարչական մարմինների հետ կապված բոլոր հարցերը 4 :

Նույնիսկ հայոց կաթողիկոսները մինչև 1629 թ. պարտավորվում

էին տարեկան 100 թուման ,փիշքաշե տալ պարսից արքունի գան-

ձարանին 5 : Բացի այդ, կաթողիկոսն իր պաշտոնի հաստատումը

փաստող շահական հրամանի դիմաց պարտավորվում էր 300 ոս-

կի վճարել: Զաքարիա Քանաքեռցու վկայությամբ` Հակոբ Ջու-

ղայեցին կաթողիկոս հաստատվելու համար Աբբաս Բ-ի մեծ վեզի-

1 Ջամբռ, էջ 219:

2 Զաքարիա Սարկաւագ, հ. II, էջ 81:

3 Մատենադարանի պարսկերեն հրովարտակներ, պրակ III, էջ 97-98, վավ. 39:

4 Դանեղյան Լ., Առաքել Դավրիժեցու երկը որպես Սեֆյան Իրանի XVII դ. պատմության

սկզբնաղբյուր, Ե., 1978, էջ 145:

5 Մատենադարանի պարսկերեն հրովարտակներ, պրակ II, էջ 104-106, վավ. 19:

128

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!