12.09.2013 Views

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

Այս փաստաթղթում պարզաբանվում էին նաև ՀՅԴ գործելա-

կերպի առանձնահատկություններն ազգային ու սոցիալական

պայքարում 1 , ինչպես նաև քարոզչական ասպարեզում. «Բարոյա-

կան և կոպիտ ճնշման, մտքի կաղապարմանը, վրդովեցուցիչ գրա-

քննությանը, մենք հակադրում ենք ակտիվ, բանավոր և գրավոր

քարոզչությունը: Մենք տարածում ենք գիտական- սոցիալիստա-

կան գաղափարները, ժողովրդական զանգվածի մոտ արթնացնում

իր իրավունքների և արժանապատվության գիտակցումը, մենք

նրան մղում ենք կանխատեսելու երջանիկ սոցիալիստական ա-

պագան, որի սոսկ փուլերից է մեր ժամանակակից պայքարը» 2 :

«Տեղեկագր»-ի ներկայացման բուն նպատակը բացահայտվո-

ւմ էր նրա վերջաբանում, որտեղ արդարացիորեն խարազանվում

էին եվրոպական տերությունները՝ Հայկական հարցի հանդեպ

ցուցաբերած անտարբեր վերաբերմունքի համար և կարևորվում

էր եվրոպական հանրային կարծիքը, որպես գործոն՝ եվրոպական

պետությունների կառավարող շրջանակների վրա ազդելու հա-

մար 3 : Եվ այդ հանրային կարծիքի ձևավորման մեջ մեծ կարև ո-

րություն էր տրվում սոցիալիստական աշխարհին. «Դուք չեք սա-

տարի մեր թշնամիների առաջադրած այն անհեթեթ ասեկոսին,

որն արձագանքների է արժանացել նույնիսկ սոցիալիստական

մամուլում և ըստ որի` Հայկական հարցը հրահրել է Ռուսաստա-

նը, և Դուք խրոխտ կբարձրաձայնեք ի նպաստ մեր արդար գործի:

Ամենուր, սկսած խորհրդարանների ամբիոնից մինչև հրապարա-

կային ժողովները, Ձեր լրագրերում և Ձեր հանդեսներում, ասա-

1 Տե'ս, նույն տեղում, էջ 40-41:

2 Նույն տեղում, էջ 41:

3 Տե'ս, նույն տեղում, էջ 41-42:

243

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!