12.09.2013 Views

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

SHOW MORE
SHOW LESS

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

երկու եկեղեցիների տանիքները: Եկեղեցիներից մեկը Սբ. Պողոս-

Պետրոս է: Պահպանվել է եկեղեցու տանիքը վերանորոգած

վարպետների գրությունը.«…որ ես սբյ. Էջմիածնի միաբան

Եղվարդեցի Գրիգոր վարդապետս, և ես Երևանցի դերձակ Պօղոսի

որդի դերձակ Աղաբաբս հրամանաւ և հարկադրութեամբ

Գերերջանիկ տն. մերոյ վէքիլ և վերակացու եղաք զի նորոգել

տացուք զտանիքն Երևանու քաղաքի ներքին մէծ եկեղեցւոյն, որ

յանուն սբյ Առաքելոցն Պետրոսի և Պօղոսի կառուցեալ էայ» 1 :

Սիմեոն Երևանցին 1777 թ. կառուցել է տալիս մի ամբար, ո-

րը հայտնի էր Օշականի ամբար անունով: Այս շինությունն ուներ

նաև ներքնահարկ և Օշականից ստացվող ամբողջ բերքը պահես-

տավորվում էր այս ամբարում:

Սիմեոն Ա Երևանցու շինարարական գործունեության մեջ

է մտնում նաև Օշական գյուղի հայտնի կամրջի վերանորոգումը,

որը կառուցել էր Նահապետ Եդեսացի (1691-1705 թթ.) կաթողիկո-

սը: Վերանորոգված քարե կամրջի վրա թողած արձանագրությու-

նը հետևյալ բովանդակությամբ է.

«Նորոգեցաւ կամուրջս` ի ձեռն Տեառն

Սիմէոնի սրբազան կաթուղիկոսին սրբոյ

Էջմիածնի Երեւանցւոյ` ի մերոյ

ՌՄԻԷ. (1778)թուին»: 2

Սիմեոն Երևանցին կառուցել է տալիս մի պարիսպ ևս, որը

վեհարանի նարակառույց սենյակների ետին մասով` Տրդատի դռ-

նից ձգվում էր մինչև իր իսկ կողմից 1766 թ. կառուցապատված

1 Մատենադարան, Կաթողիկոսական դիվան, ց. 1, թղթ. 5, վավ. 13:

2 Արձագանք, 1894, N 23, էջ 3:

150

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!