12.09.2013 Views

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

թյուն չէր արվում, այլ ընդամենը վերականգնվում էր ս. Հայրերից

ժառանգած հինավուրց դրույթները: Ժողովը նզովքի ենթարկեց

շուրջ կես դար պատկերահալած քաղաքականու- թյանն աջակ-

ցած Կ. Պոլսի երեք` Անաստասիոս (730-754), Կոստանդին II

(754-766) և Նիկետաս I (766-780) պատրիարքներին:

Եվ թեև Կոստանդին VI-ի և Իրենեի կայսրության շրջանում

թուլացած պատկերամարտության դիրքերը կրկին արապնդվում

են Նիկեփոր I (802-811) և Լևոն V Հայկազն (813-820) կայսրերի

օրոք` ուղեկցվելով պատկերապաշտների նոր հալածանքներով,

արդեն իսկ հեռու չէր պատկերապաշտության լիակատար հաղ-

թանակը: Հայազգի Թեոդորա կայսրուհին (842-856) իր գահակա-

լությունն սկսում է` վերականգնելով սրբապատկերների պաշտա-

մունքը: Նա հռչակվեց ուղղափառ եկեղեցու սուրբ, իսկ դեպքն

անվանվեց «ուղղափառության տոն» և քառասնօրյա պահքի առա-

ջին կիրակին տոնվում է որպես «Ուղղափառության կիրակի»:

Ի նշան պատկերապաշտության հաղթանակի, 843 թ. հետո դրամ-

ների և կնիքների վրա կրկին հայտնվում է Քրիստոսի պատկերը 1 :

Ընդհանրապես պատմագիտության մեջ հաճախ շատ խիստ

գնահատականներ են տալիս պատկերամարտ կայսրերին, սա-

կայն Իսավրական հարստության կայսրերի պատկերամարտա-

կան քաղաքականությունը, ըստ էության, զուտ կրոնական հարց

չէր, այլ «նրանց ձեռնարկած վերակառուցողական գործի մի

մասն էր ընդամենը» 2 : Պատկերամարտական քաղաքականության

դրդապատճառները հետազոտողները բաժանում են երկու խմբի.

ա) կապված հրեականության և իսլամի հետ: Պատկերամարտու-

թյան միջոցով բյուզանդական կայսրերը փորձում էին վերացնել

1 A. Grabar, L‘Iconoclazm Byzantin, Dossier archeologique, Paris, 1957, p. 127.

2 Շ. Դիլ, նշվ. աշխ., էջ 34:

30

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!