12.09.2013 Views

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

вÚàò ä²îØàôÂÚ²Ü Ð²ðòºð THE PROBLEMS OF THE HISTORY OF ...

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

Բուղայի զորքերը ներխուժում են Կիլիկյան Հայաստան և հասնե-

լով Տարսոն` ճանապարհին թալանի ենթարկում Մամեստիան և

Ադանան: Հաջորդ տարի մամլուքները և կարամանյան թուրքմեն-

ները կրկին ներխուժում են Կիլիկիա: Միայն 1337 թ. Եգիպտոսի

սուլթանը համաձայնում է խաղաղության պայմանագիր կնքել`

ծանր պայմաններ դնելով Լևոն Դ-ի առջև: Կիլիկյան Հայաստանը

զրկվում էր մինչև Պիրամոս գետն ընկած տարածքներից` այդ

թվում և Այասից 1 : Հայկական խոշորագույն նավա-հանգստի կորո-

ւստը ծանր հարված էր երկրի տնտեսությանը: Պատահական չէ,

որ մինչ այդ Կիլիկիայի վրա իրականացված բոլոր` նույնիսկ ամե-

նաավերիչ ասպատակություններից հետո էլ միջազգային մեծա-

ծավալ առևտրից գոյացող եկամուտների շնորհիվ բավական կարճ

ժամանակում պետության տնտեսական կյանքը բնականոն հունի

մեջ էր ընկնում: Փաստորեն կարելի է ասել, որ Այասի կորուստը

միջազգային առևտրում Հայկական Կիլիկիայի փառահեղ դերա-

կատարության վերջակետն էր:

Եվ այսպես, միջերկրածովյան առևտրում Կիլիկյան Հայաս-

տանի ներգրավումը, աշխարհաքաղաքական վճռորոշ իրադար-

ձություններով պայմանավորված` ընթացել է հստակ արտա-

հայտվող ժամանակափուլերով. ա) Առաջին փուլը հարկ ենք հա-

մարել նախանշել հենց 1201 թվականով, երբ Սալահ ադ-Դինի ար-

շավանքներից հետո խաչակիրների նավահանգիստներում առևտ-

րական գործունեություն ծավալող իտալական հանրապետությո-

ւններն իրենց հայացքներն ուղղեցին արդեն լայն ծովափ ունեցող

Կիլիկյան Հայաստանին: Զարգացումներին մեծ թափ հաղորդեց

նաև Լատինական կայսրության ձևավորումը, որից հետո հատկա-

1 Տե°ս Микаелян Г., նշվ. աշխ., էջ 457: Տեր-Պետրոսյան Լ., նշվ. աշխ., հ. Բ, էջ

405-407:

116

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!